Լրահոս
Հայաստան
21:14
02.07.19
176

Անապատային տապ՝ Եվրոպայում, Սև ծովի սառը քամի՝ Հայաստանում

Հայաստանում հուլիսի համար աննախադեպ զով եղանակ է: Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճանի։ Սև ծովից մեր երկիր թափանցող խոնավ և սառը օդը ամսվա ընթացքում կգրանցի նորմայից 1 աստիճանով ցածր ջերմություն: Տեղումների քանակը նորմայից ավելի շատ կլինի և օդերևութաբան Գագիկ Սուրենյանի կանխատեսմամբ՝ ոռոգման համար Սևանից հավելյալ ջուր վրեցնելու կարիք պետք է չլինի: