Լրահոս
Քաղաքական
20:25
14.11.19
123

Անանուն մեղադրանքներ. ո՞ւմ մասին է խոսում Հայաստանի վարչապետը

Վարչապետի երեկվա ելույթը խոցել է ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քրեական հեղինակությունների պատասխանատվության ենթարկել առաջարկող օրինագծի դեմ արտահայտվող պատգամավորներն ու քաղաքական դեմքերը՝ կփռվեն ասֆալտին, կպառկցվեն գետնին՝ բառի բուն իմաստով: Ղուկասյանը կարծում է, որ նման հայտարարություններով վարչապետը բռնանում է պատգամավորների կարծիքներին: