Լրահոս
Տարածաշրջան
19:51
04.10.21
50

Ալիևների միլիարդները՝ Մեծ Բրիտանիայում. հետաքննող լրագրողները բացել են «Պանդորայի արկղը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը հայտնվել է Լրագրող հետազոտողների միջազգային կոնսորցիումի հրապարակած «Պանդորայի զեկույցում»: Այնտեղ համաշխարհային առաջնորդների անուններ են, որ ներգրավված են օֆշորային խոշոր սխեմաներում:

Ալիևի ընտանիքը մեղադրվում է սեփական երկիրը թալանելու համար: Ալիևները Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 միլիոն ֆունտի անշարժ գույք են գնել: