Լրահոս
Սպորտ
12:22
01.07.19
47

11 մեդալ` 5 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ. Հայաստանի մարզիկների մեդալային փայլը Եվրոպական խաղերում

Img default alt hy

Մինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ:

Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են  37 մարզիկներ 9 մարզաձևերում: Մերմարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում`  5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե:

Մասնավորապես ոսկե մեդալ են նվաճել`

Տիգրան Կիրակոսյանը (սամբո), 

Արթուր Հովհաննիսյանը (բռնցքամարտ ), 

Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ), 

Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ), 

Արթուր Դավթյանը  (մարմնամարզություն),

արծաթե մեդալ`

Կարապետ Չալյանը (ըմբշամարտ), 

Վահագն Դավթյանը (մարմնամարզություն),

 Դավիթ Գրիգորյանը (սամբո) 

բրոնզե մեդալ`

Արսեն Ղազարյանը (սամբո),

Գոռ Ներսեսյանը (բռնցքամարտ), 

Կարեն Տոնականյանը (բռնցքամարտ):

Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը: Մինսկի «Դինամո» մարզադաշտումտեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ  Հայաստանի պատվիրակության դրոշակակիրըբռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է եղել, որը դարձել է  Եվրոպական խաղերի չեմպիոն 64 կգ քաշային կարգում:

Փակման արարողությանը ներկա են եղել  Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը,  Բելառուսի նախագահ Վլադիմիր Լուկաշենկոն: