Լրահոս
Արցախ
21:30
10.10.21
55

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 9․ օր 13-րդ. տեսանյութ

10 հոկտեմբերի 2020, օր 14-րդ

Արցախի նախագահը, Մոսկվայում գրեթե 8 ժամ ընթացող Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ֆոնին, ինչու՞ էր անընդհատ հետաձգում նախօրոք հարտարարված ասուլիսը:

Պահպանվե՞ց արդյոք Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարը, թե՞ թշնամու գործողությունները գնալով ավելի ընդհարձակվեցին՝ հասնելով ընդհուպ մինչև Սյունիք: Արդյոք իսկապե՞ս, Հադրութ քաղաքից էր վերադառնում Արցախի նախագահը, թե՞ այն արդեն թշնամու վերահսկողության տակ էր:

Եվ, վերջապես, ինչու՞ էին Հայաստանի ու Արցախի իշխանությունները, վիրտուալ տարածքում, շարունակում հերքել Ադրբեջանի վերահսկողությանն անցնող Հադրութի տարածքների մասին ադրբեջանական հաղորդագրությունները: