Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:10
27.04.21
67

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի. Բաքվի գործողությունները՝ քաղաքակրթական վրեժ հայերի դեմ

Img default alt hy

Օկուպացված տարածքներում հայկական ժառանգության համակարգային ոչնչացումը նման է ընդհանուր առմամբ հայության դեմ քաղաքակրթական վրեժի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը:

Հարցը հանձնաժողովը բարձրացրել է դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 28-ից:

Խաչատրյանի խոսքով՝ Բաքուն պնդում է, որ հայկական եկեղեցիները, իբր, ալբանական են: Սակայն ակնհայտ է, որ այդ եկեղեցիները որեւէ կապ չունեն Ադրբեջանի հետ:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր տնօրենը առաքելություն է ուղարկել Ղարաբաղ:

«Այդ առաջարկը հավանություն է ստացել Հայաստանի, Ղարաբաղի, միջազգային հանրության կողմից, սակայն Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել այդ նախաձեռնության իրականցմանը»,-ասել է Խաչատրյանը:

Նա նշել է 1954 թվականին ընդունված զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի կիրառման կարեւորությունը:

Իր հերթին, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» ՀԿ ղեկավար Գագիկ Գյուրջյանը նշել է, որ խնդրի լուծման համար պետք է ներգրավել ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին, այլ նաեւ այլ կազմակերպությունների եւ կոնվենցիաներ, որոնց միացել են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: