Լրահոս
Քաղաքական
11:19
09.08.19
104

Ուր՞ եք տանում Հայաստանը... Գևորգ Պետրոսյան

Img default alt hy

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի ժողովուրդ, իսկապես չեմ ցանկանում գույները խտացված ներկայացնել: Մեծ հաշվով դա ոչ ոքի պետք չէ...
Բայց ո՞նց չհարցնես՝ ա՚յ հարգելի վարչապետ, ինչո՞վ է զբաղված կառավարության տնտեսական ու սոցիալական թևը, ին՞չ եղան օտարերկրյա ներդրողները, ու՞ր մնացին գործազրկությունը կրճատելու հավաստիացումները:
Կամ, ասենք, բոլոր առաջնային խնդիրները լուծել եք, մնացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ապագա՞ն...
Ուր՞ եք տանում Հայաստանը...
Կյանքի կանխատեսելիությունը զրոյական մակարդակի է, իսկ Դուք խոսում եք 2050 թվականից...
Ինչու՞ եք կարծում, որ մարդիկ պարտավոր են Ձեզ ցմահ հավատալ:
Ինչի՞ն հավատան, որ՞ հաջողությանը:
Իշխանափոխությունից հետո միակ կատեգորիան, որն իրեն զգում է՝ ինչպես ձուկը՝ ջրում, արդեն գիտեք, ովքեր են (էլ չասեմ)...
Ուշանում եք...
Վերջաբանը կարող է շատ վատ լինել.»..