Լրահոս
20:00
14.08.19
86

Ոչնչացած անտառը թթվածին էր տալիս 3 միլիոն մարդու

Հայաստանի բնակչության չափ մարդու համար բավարար թթվածին արտադրող անտառ է ոչնչացել: Սյունիքում այրվել է 12 հեկտար գիհու անտառ, իսկ այդ ծառատեսակի միայն 1 հեկտար անտառը հերիք է 250 հազար մարդու թթվածնով ապահովելու համար: 
Գիհիները, որ այրվեցին Սյունիքում, բարձրանում էին շուրջ 5 դար, այդքան էլ պետք կլինի, որ անտառը նորից կանաչի: Այս մշտադալար ծառերը շուտ են բռնկվում, քանի որ պարունակում են եթերային յուղեր, նաև որովհետև ոչինչ չի արվում կարևորագույն ծառատեսակները՝ կրակից հեռու պահելու համար: