Լրահոս
Հայաստան
15:46
26.04.21
68

Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ի ԱԺ հատուկ նիստում

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը վարչապետի ընտրության անցկացման մասին։

Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից։

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող  Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 25-ին հայտնել է իր հրաժարականի մասին, սակայն շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։

Նրա հրաժարականից հետո, եթե ԱԺ-ն երկու անգամ նոր վարչապետ չընտրի, տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, որոնք նշանակված են հունիսի 20-ին։