Լրահոս
Քաղաքական
19:19
07.08.19
68

Վանեցյանը՝ Փաշինյանի աղմկոտ «գաղտնազերծումների» մասին եւ ոչ միայն...

Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը իր խոսքով՝ գաղտնի զեկույցից մեջբերումներ արեց ու Հայաստանը ձախողված պետություն որակեց՝ նախկինները շարունակում են փնտրել, թե այդուհանդերձ ի՞նչ զեկույցի մասին է խոսքը: Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, չգտնելով փաստաթուղթը՝ բաց նամակ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանին բացատրել է, թե ինչ է նշանակում ձախողված պետություն տերմինը: Նա նաեւ հորդորել է, որ ԱԱԾ տնօրենը Նիկոլ Փաշինյանին բացատրի, որ պետական ու ծառայողական գաղտնիք հրապարակելը հանցագործություն է:
Արթուր Վանեցյանը Արցախում էր հայտնել, որ ծանոթ չէ վարչապետի հայտնած գաղտնի փաստաթղթին՝ Փաշինյանի ուղիղ եթերից է դրա մասին իմացել: