Լրահոս
Արցախ
11:20
11.10.21
66

Թող գնդակահարեն, մենք իրանցից պրծնենք, իրանք՝ մեզնից. տեսանյութ

Այսօր լրանում է արցախցի ավելի քան 2 տասնյակ ընտանիքի՝ Փաշինյանի կառավարության տված վերջնաժամկետը:

Աբովյանի գիշերօթիկում տեղավորված մարդկանց ձմռան շեմին վտարում են, որպեսզի վերաբացվի կրթական հաստատությունը: Առաջարկում են վարձով տուն գտնել, պետությունը չորս ամիս կփոխհատուցի վարձի մի փոքր մասը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս ծրագիրը դեռ հաստատված չէ, իսկ արցախցիներին հրամայաված է լքել կացարանը: