Լրահոս
20:16
12.08.19
99

Սյունիքում այրվում են հազվագյուտ եղեւնիներ եւ գիհիներ

Արեւիկ ազգային պարկը կլանող հրդեհը մեկուսացվել է: Մոտ 12 հա տարածք է այրվել, որը վերահսկում են Արտակարգ իրավիճակների, պաշտպանության ու շրջակա միջավայրի նախարարությունների 200 աշխատակիցները: Արեւիկը հայտնի է հազվագյուտ եղեւնիներով ու ավելի քան 300 տարեկան գիհիներով, որոնք ամենաշատն են կրակի բաժին դառել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են, որ Արեւիկ արգելոցի հրդեհը Խոսրով-2 չդառնա: Նախարարությունում հրդեհի բռնկման նախնական վարկած ունեն: