Լրահոս
20:37
24.07.19
115

Սև սահմանագիծը. հնձվորները՝ կրակի դիմաց

Հայ-ադրբեջանական սահմանը Նախիջևանի կողմից անցած շաբաթ լարել էր հակառակորդը: Նրա արձակած կրակոցները, որոնք ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի նպատակային չէին, հասել էին մինչև Ելփին գյուղ, ծակել բանկիչներից մեկի տան տանիքը:

Մի քանի գյուղ այնկողմ՝ Սահմանապահ Խաչիկում, ադրբեջանական կողմից սկսված հրդեհը անցել էր սահման ու սպառնում էր այրել գյուղացիների ամբողջ տարվա բերքը: Խաչիկցիները չեն բացառում, որ կրակը բռնկվել է հենց ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից: