Լրահոս
Հայաստան
18:18
06.10.21
63

Սահմանագծման ժամանակ ՀՀ-ն պահանջելո՞ւ է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂ-ից. Արթուր Խաչատրյան. տեսանյութ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց` եթե սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնելիս պետք է առաջնորդվեն Սովետական Հայաստանի սահմաններով, ապա արդյոք Հայաստանը պահանջելո՞ւ է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂ-ից:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նշելով, որ ամբողջական և համապարփակ իրավական հիմքերի և հենքերի հետազոտությունից հետո միայն պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու և սկսելու համար։