Լրահոս
Աշխարհ
12:08
13.08.19
98

Պլասիդո Դոմինգոն սկանդալի կիզակետում

Img default alt hy

Իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ՝ 9 կնոջ հանդեպ: Կանայք՝ 8 օպերային երգչուհի եւ մեկ պարուհի, պնդում են, որ 30 տարիների համագործակցության ընթացքում Դոմինգոն բազմիցս սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իրենց հանդեպ: Մի քանի այլ կանայք պատմել են  Associated Press-ին, որ երգիչը իրենց տարատեսակ առաջարկություններ է արել, որոնք տհաճ են եղել ու անհարմարություն պատճառել: