Լրահոս
Արցախ
20:24
06.08.19
169

Փաշինյանի ճառը. Բաքվում դատապարտում են, Երեւանում՝ տարակուսում

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Բաքուն այն որակել է որպես ագրեսիա, որն ակնհայտ հակասում է Հայաստանի ու Ադբեջանի ղեկավարների վերջին քննարկումներին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, որ այդ հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Փաշինյանի ելույթում խնդրահարույց կետեր են տեսել նաև հայ փորձագետները: Ոչ միայն ղարաբաղյան հակամարտության հարցում նոր մոտեցումների, այլև շատերի ձևակերպմամբ՝ հեղափոխությունը Արցախ արտահանելու վերաբերյալ: