Լրահոս
Իրավական
20:42
07.08.19
77

Պետությունը խախտում է երկրորդ նախագահի իրավունքները. Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները չգիտեն, թե ԱԱԾ-ն մարտի 1-ին վերաբերվող ինչ նոր փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք փոխանցել են ՀՔԾ-ին: Պաշտպանական թիմը դիմել է Քննչական ծառայությանը՝ գործի 600 հատորները, այդ թվում գործից առանձնացված հատվածները ստանալու համար: Բայց մինչեւ հիմա ամբողջական նյութերը նրանց ձեռքի տակ չեն:
Փաստաբանները անդրադարձել են նաեւ BBC-ի ռուսական ծառայության հրապարակած հոդվածին, որտեղ գրում են, թե մարտի մեկին կրակելու հրաման է տվել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ըստ Քոչարյանի փաստաբանների, իրենց ձեռքի տակ եղած գործի նյութերում չկա մի ցուցմունք, որը կհաստատի բրիտանական լրատվամիջոցի պնդումը:

Երկրորդ նախագահի պաշտպանական թիմը հայտարարել է, որ, ըստ էության, դատական համակարգը այսօր կաթվածահար վիճակում է: Ռոբերտ Քոչարյանը փաստացի զրկված է պաշտպանվելու իրավունքից: