Լրահոս
Հասարակական
22:21
12.03.20
61

Պաշտպանվել «հեղափոխության պաշտպաններից»

Իրենց հեղափոխության պահապաններ կոչող երիտասարդներն այցելում են վարչապետի հասցեին վատ խոսքեր ասողներին ու սպառնում ներողություն խնդրել՝ հակառակ դեպքում կպատժվեն: Համացանցում նման մի տեսանյութի տարածումից հետո իրավաբանները հեղափոխության պաշտպաններից պաշտպանվելու հորդորով դիմեցին իրավապահներին: Պատգամավոր Անի Սամսոնյանը դատախազություն է դիմել: Երիտասարդների գործողությունները դատապարտել է վարչապետ Փաշինյանը: