Լրահոս
Հայաստան
14:30
03.03.22
234

Փաշինյանը հերթական մանիպուլյացիան արեց․ Վահե Հակոբյանը հարցեր ունի ՊԵԿ-ին

Img default alt hy

Փաշինյանի կողմից երեկ տեղի ունեցավ հերթական մանիպուլյացիան, ով ասաց, որ «գլուխները կախ եկան և  վճարեցին»։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Ինչո՞ւ ՊԵԿ-ը կոնկրետ տվյալներ չի հրապարակել։ Ի՞նչ թալանի մասին է խոսքը։ ՊԵԿ-ը միտումնավոր անուններ չի հրապարակել, որպեսզի Փաշինյանին հնարավորություն տա հերթական պոպուլիստական հայտարարությունն անել։ Եթե իմ մասին էր խոսքը, ապա մեր հարաբերությունները կպարզենք դատարանում»,- ասել է Հակոբյանը։

Միաժամանակ, պատգամավորը հավաստիացրել է, որ օգոստոսի 2-ից ինքը կապ չունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ և երբեք փայամաս չի ունեցել այնտեղ։