Լրահոս
Միջազգային
19:58
03.03.22
173

Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցում զիջման չենք գնա, դրա մասին խոսք չի կարող լինել․ Կուլեբա

Img default alt hy

Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում զիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում, այլ կքննարկի հումանիտար միջանցքների բացման, կրակի դադարեցման և մինչև Ռուսաստանի կողմից հատուկ գործողությունն սկսելն առկա իրավիճակին վերադառնալու հարցերը, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

«Մենք զիջման չենք գնա մեզ համար սկզբունքային հարցերում՝ այնպիսի հարցում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կուլեբան՝ «1+1» հեռուստաալիքին տված իր հարցազրույցում։

«Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում կաշխատի հումանիտար միջանցքներ բացելու ուղղությամբ։ Անկասկած, շահագրգռված ենք նաև կրակի դադարեցմամբ, «ռուսական ագրեսիայի» սկզբում տիրող իրավիճակին վերադառնալով․ նկատի ունեմ Ռուսաստանի «օկուպացիոն ուժերի» ներկայությունը»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ դեռ վաղ է կանխատեսել, թե ինչ արդյունքներ կլինեն բանակցություններում՝ «հաշվի առնելով Ռուսաստանի հնչեցրած դիրքորոշումները»։

«Բանակցողներին հաջողություն մաղթենք։ Եթե Ռուսաստանը բանակցություններին, այսպես ասած, բարեխղճորեն մոտենա, ապա հնարավոր կլինի ինչ-որ հանգուցալուծումներ գտնել»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Բելառուսում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը։ Այն դեռ ընթանում է։