Լրահոս
Հասարակական
12:55
26.07.19
120

Նոր կայք՝ Ստամբուլյան կոնվենցիան մերժողների համար

 Մի խումբ փաստաբաններ միավորվել են փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի սկսած նախաձեռնության շուրջ, որով պահանջում են իշխանությունից չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ավելի վաղ սկսված օն-լայն ստորագրահավաքը չեղարկվել էր: Բայց դա չի խանգարել, որ նախաձեռնության անդամ փաստաբանները կազմեն տեղեկանքներ ներկայացնելով կոնվենցիայի վերաբերյալ մտահոգությունները։ Ի դեպ նրանք շեշտում են որ քաղաքական որևէ ուղղվածություն չունեն: Կոնվենցիայի դեմ այս նախաձեռնությունը միակը չէ: Այս օրերին շարունակվում է նաև  անցած շաբաթվանից սկսված մեկ այլ ստորագրահավաք: