Լրահոս
Հասարակական
14:58
03.03.22
175

Նորընտիր օմբուդսմենը արդեն խնդիրներ ունի․ Թաթոյանի հետ 20 աշխատակից է հեռացել

Img default alt hy

 ՀՀ նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ 20 աշխատակից հեռացել է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

«Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ, փետրվարի 23-ի դրությամբ, 20-ից ավելի աշխատող սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունեցել ենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,– ընդգծել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` ՄԻՊ–ում 50 տոկոսից պակաս համալրում կա այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է նաև, որ առիթ ունեցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ զրուցելու, և նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։