Լրահոս
-
ՀասարակականԳիշերօթիկն ու տարեցների խնամքի կենտրոնները՝ մասնավորի՞նԱնորոշ է դարձել կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցողների ճակատագիրը: Կառավարությունը տարեցների խնամքի տներն ու գիշերօթիկները մրցույթով արտապատվիրակում է մասնավորին: Բայց թե որոնք են այդ ընկերությունները, եւ արդյոք խնամքով զբաղվող բավարար քանակի տեղական մասնավոր ընկերություններ կան, պարզ չէ: Վարչապետ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ Գյումրիում եղած ժամանակ այնտեղի տուն-ինտերնատի շահառուների և կոլեկտիվի հետ մի-քանի բառ է փոխանակել: Ծանոթ է նրանց կարծիքին: Մեր ռեպորտաժում նաև այդ կարծիքն է, տուն ինտերնատի շատ շահառուներ վախենում են տեղափոխությունից:
Ավելին22:0624.10.19 -
ԻրավականԱրսեն Բաբայանը կալանավորվեցԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կալանավորվել է։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում է կայացրել բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։
Ավելին12:3024.10.19
-
ՔաղաքականՀիասթափեցնեմ իշխանություններին. Հրայր Թովմասյանն ունի անձեռնմխելիություն. Արփինե ՀովհաննիսյանԱվելին23:1023.10.19 -
Կրթություն և գիտությունՆորագույն տեխնոլոգիաները՝ կրթության մեջԱշխարհը կրթության ու տեխնոլոգիաների միջոցով փոխել ցանկացող երիտասարդները իրենց գաղափարներն էսսեների տեսքով ուղարկել են Ռոստելեկոմ:
Ավելին22:3223.10.19 -
ՀասարակականՆախարարների բարձր աշխատավարձ. Փաշինյանը խնդիր չի տեսնումՆախարարությունների առաջին դեմքերի աշխատավարձերը կրկնակի և այլ էլ գաղտնի բարձրացնելու սկանդալին վարչապետ Փաշինյանը շատ հանգիստ է պատասխանել: Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, քանի որ նախարարն ամեն տարի լրացնում է հայտարարագիր, որտեղ կարելի է տեսնել նրա եկամուտները։ Վարչապետի պատասխանը խորհրդարանական ընդդիմությանը հիշեցրել է նախկիններին:
Ավելին22:3123.10.19 -
Հասարակական«Գործ տալու» նախագիծ, կենդանասիրություն եվ անսպասելի քայլՆախագիծը, որին համաձայն չէր ոստիկանության արդեն նախկին պաշտոնյան Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ մերժել է: Լուսավոր Հայաստանի աղմկահարույց նախագիծը առաջարկում էր ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել քաղաքական: Ըստ նախագծի այդ պաշտոններում կարող են նշանակվել պատգամավորի թեկնածուի պահանջներին բավարարող բոլոր անձինք: Այսինքն ԱԱԾ տնօրենը կարող է լինել 25 տարեկան: Ազգային ժողովի կուլիսներում խոսակցություններ կան, թե սկզբում նախագծին կողմ քվեարկած իմքայլականները՝ երկրորդ ընթերցման ժամանակ փոխել են կարծիքը, քանի որ Լուսավոր Հայաստանը երեկ իրենց մեղադրեց պոպուլիստ լինելու մեջ:
Ավելին22:2923.10.19 -
Հասարակական«Հարավկովկասյան երկաթուղի»-ում բարձր աշխատավարձ են պահանջումԱռավոտյան հայտնի դարձավ, որ երկաթուղու մի քանի ուղղություններ կանգնած են մեքենավարների գործադուլի պատճառով: Հարավկովկասյան երկաթուղուց ասացին, որ աշխատավարձի 30 տոկոս բարձրացում են ուզում: Գյումրիում աշխատողներին հարցը քննարկելու էին կանչեց, որից հետո պարզվեց գործադուլ չեն արել: Որևէ բանից էլ չեն բողոքում: Չնայած սրան Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն ասաց, որ Հարավկովկասյան երկաթուղու գործընկերները պատրաստ են 10 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը:
Ավելին22:2823.10.19 -
ԱշխարհՊուտինն ու Էրդողանը 6 ժամ խոսել են. ի՞նչ կլինի ՍիրիայումՊուտին-Էրդողան 6 ժամանոց հանդիպումից հետո Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմարշավը դադարեցնելու մասին: Քրդերը կկատարեն Անկարայի պահանջը և դուրս կգան Թուրքիայի հռչակած անվտանգության գոտուց: Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայի հարցում բախտորոշ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Ավելին22:2623.10.19 -
Իրավական«Հոկտեմբերի 27». ոճրագործությունից 20 տարի անցՀոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցի շեմին հայտնի դարձավ, որ ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատվելու համար: Որոշ տեղեկություններ կան, որ Հունանյանին գործարք է առաջարկվել խոսելու դիմաց: Իմ քայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ հորդորում է Նաիրի Հունանյանին նախ խոսել հանցագործության մասին, ապա նոր ազատություն խնդրել:
Ավելին22:2523.10.19 -
Հասարակական«Վիվասել-ՄՏՍ»-ի նոր հասցեն՝ ՄարտունիումՄարտունի քաղաքի տեսարժան վայրերի մասին, որ հաղթանակ են բերել Վիվասելի մրցույթին մասնակցած մարտունեցիներին:
Ավելին22:2423.10.19 -
Արտաքին քաղաքականություն«Վտանգավոր տարածաշրջան». Հայաստանի Մերձավոր արեվելքըՈրքանով է Սիրիայում տեղի ունեցողը ազդում մեր տարածաշրջանի ու հատկապես Հայաստանի վրա: Հայ փորձագետներն այսօր խոսել են նաև Սիրիայում այսպես կոչված «հայկական գումարտակի» մասին: Նշել, որ այդ թեմայով խոսելիս պետք է զգույշ լինել: Քանի որ դա քարոզչական միֆ է:
Ավելին22:2223.10.19 -
Իրավական«Արդարադատության վիրահատություն». ինչպե՞ս ճնշել ՍԴ նախագահինԱյս րոպեներին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին կալանավորելու` ՀՔԾ-ի միջնորդությունը: Ինչպես նաև ավելի վաղ ներկայացված պաշտպանների բողոքը Բաբայանին ձերբակալելու որոշման դեմ: Նրա փաստաբանները քրեական գործը բացարձակ աբսուրդ են համարում: Այն անվանում են ՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին ճնշելու պլան Գ: Այս գործով ՀՔԾ-ում հարցաքննվել են նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարն ու Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Մանկական վիրաբույժ Բաբլոյանը հարցաքննության է գնացել վիրահատարանից:
Ավելին22:1923.10.19 -
ՀասարակականԵթե նախարարը շատ է ստանում, հրամանատարը նույնպես պետք է ստանաԵթե պետբյուջեում այնքան փող կա, որ վարչապետը նախարարներին կարողանում է 1,5 միլիոն դրամ աշխատավարձ տալ, թող խրամատի հրամանատարի աշխատավարձն էլ բարձրացնի: Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն է այսօր ասել լրագրողներին: Տիկին Մարգարիտան արձագանքել է նաեւ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն ուղղված քննադատությանը, ասել, որ բանակում չծառայած պատգամավորը իրավունք չունի իրեն որևէ հարցում քննադատել:
Ավելին22:1723.10.19