Լրահոս
-
ՍոցիալականՄեքենայի մեջ ապրող ընտանիքըԴավթյանները մեկ ամսից ավել է ապրում են մեքենայում: Նրանց խոսքով՝ իրենք խարդախության զոհ են դարձել, 20 տարվա ընկերոջ՝ Գեւորգի խորհրդով բնակարանը վաճառել են ու հայտնվել դրսում: Իմ գործընկեր Լարա Առաքելյանը զրուցել է Գեւորգի հետ: Նա՝ հարցի վերաբերյալ՝ իր տեսակետն է հայտնել:
Ավելին21:1821.10.19 -
ԱշխարհԲաքվում կարելի է քայլել միայն Ալիեվի թույլտվությամբԱդրբեջանում ցույց են անում՝ հանուն կանանց իրավունքների: Ակցիաները արտոնված չէին, ցուցարարները բախվել են ոստիկանության բիրտ ուժին: Առայժմ հայտնի չէ, թե՝ Ստամբուլյան կոնմվենցիան վավերացնել ցանկացողներից քանիսն են բերման ենթարկվել:
Ավելին21:1721.10.19 -
ՏեսանյութերԻնտերնետ անվտանգություն. մեր նամակները կտեսնեն, բայց չեն կարդաՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նոր նախագիծը անհանգստացնում է կիբեր-անվտանգության մասնագետներին: Հանձնաժողովը մտադիր է վերահսկել ինտերնետ պրովայդերների օգտատերերին, ինչը՝ ըստ փորձագետների օրենքի խախտում է: Բացի այդ, Սամվել Մարտիրոսյանի կարծիքով կարող է ինտերնետ կապը թանկանալ: Հանձնաժողովից ուշացած արձագանքել են մեկ շաբաթից ավել համացանցում բուռն քննարկվող նախագծին:
Ավելին21:1521.10.19 -
ԻրավականԳաղտնալսում եվ Ամուլսար. ՔԿ նախագահը որոշ մանրամասներ է հայտնումՔննչական կոմիտեն դեռ շարունակում է քննել Վանեցյան-Սասուն Խաչատրյան- Նիկոլ Փաշինյան հայտնի գաղտնալսման դեպքը: Մեկ տարի անց, գործը դեռ նախաքննության փուլում է: Կոմիտեում գտնվող Ամուլսարի գործում էլ նոր հանգամանքներ կան: Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն ավարտվել է: Պարզվում է՝ գործի քննությունից հեռացված քննիչը այնքան էլ մոտ բարեկամ չէ բնապահպանության նախկին նախարարին:
Ավելին21:1221.10.19 -
ԻրավականՎերաքննիչը հետաձգել է Քոչարյանի աջակցի բողոքի քննությունըՎերաքննիչ դատարանում հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի երկու աջակիցներին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Ինչպես հիշում եք, դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալու համար կալանավորվել են Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Տղաների հարազատներն ու Քոչարյանի աջակիցները Դռնփակ դատական նիստի ընթացքում ակցիա էին արել դատարանի բակում: Նրանց ու ոստիկանության մեծաթիվ ուժերի միջև միջադեպ է գրանցվել: Վիճաբանությունից հետո, ոստիկանությունը տեղի է տվել:
Ավելին21:1121.10.19 -
ՔաղաքականԻշխանությունն ընդունում է, որ պրոֆեսիոնալ է կորցրել1 տարի 2 ամիս պաշտոնավարելուց հետո՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնից հեռացող Սարհատ Պետրոսյանը նոր հայտարարություն է տարածել: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ պարզաբանել է հեռացման պատճառը, որը, ըստ նրա՝ դրսից եկող մարտահրավերներն են: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագորղների խնդրանքով անդրադարձել է Պետրոսյանի հեռացմանը: Նրա կարծիքով՝ Պետրոսյանը հավանաբար հեռանում է քաղաքաշինության ոլորտում քիչ լիազորություններ ունենալու պատճառով:
Ավելին21:1021.10.19 -
ԱշխարհՖրանսիայում հարձակվել են հայկական թերթի խմբագրության վրաՖրանսիայում ոստիկանությունը փնտրում է հայկական «Նուվել Դարմենի» պարբերականի վրա հարձակվածներին: Պարբերականի գլխավոր խմբագիր Արա Թորանյանի խոսքով՝ հարձակումը դժվար թե նյութական շարժառիթ ունենա: Ինքը վերջին օրերին ակտիվորեն մասնակցել է Սիրիայում թուրքական հարձակումների դեմ կազմակերպած ցույցերին։
Ավելին21:0821.10.19 -
Իրավական«Իմ քայլը» միայն հետեվում է ՍԴ նախագահի դեմ քրեական գործինՀատուկ քննչական ծառայության պետը հայտարարել է, որ Թովմասյանը քրեական հետապնդման չի ենթարկվում: Նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ փաստերը ստուգելու համար: Իմ քայլական Վլադիմիր Վարդանյանն էլ այսօր հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու իրենց նախագծի քննության չառնելով Սահմանադրական դատարանը Ազգային ժողովին զրկել է լիազորություններից:
Ավելին21:0621.10.19 -
Մշակույթ«Սուտը»՝ Համազգայինի խաղացանկում. զիլ հոկտեմբեր՝ Զելլերի հետՀամազգային թատրոնի ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը բեմ է բարձրացրել ֆրանսիական մի ընտանիքի պատմություն, որտեղ իրեն կգտնի նաեւ հայ հանդիսատեսը:
Ավելին21:0421.10.19 -
ՀասարակականՄարդասիրության կտավըԱվրորայի հերոսներն ու Օրրանի երեխաները միավորվում են՝ համաշխարհային մարտահրավերները դիմակայելու համար: Նրանք ուղիներ են փնտրում՝ պատերազմներից մինչեւ գլոբալ տաքացման խնդիրներին վերջ դնելու համար:
Ավելին20:5821.10.19 -
ՀասարակականԿրկեսը մոտենում է ավարտին․ Արա ՎարդանյանԱյսօր մենք ապրում ենք կրկեսում: Եկեք լինենք անկեղծ և խոստովանենք, որ զվարճալի տեսարանների պակաս չենք զգում և որպես հանդիսատես բոլորս կարծես թե բավարարված ենք: Ընդունեք նաև, որ մեզ սրա մասին շատ հստակ զգուշացրել էին. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»:
Ավելին14:4821.10.19
-
ԻրավականԵղբայրները՝ պետության դեմ. ովքե՞ր են կրակել օրենքի վրաՕրենքի նկատմամբ ոտնձգությունը այս շաբաթ ողբերգական ավարտ ունեցավ Հայաստանում: Երևանում՝ ծառայողական պարտականությունը կատարելիս սպանվեց 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանը: Նա՝ ծառայակից ընկերոջ հետ, հետապնդել էր ու բռնել փախչող երկու երիտասարդի՝ եղբայրների, որոնք, հետո պարզվեց, գիշերվա կեսին գողություն էին արել ու ոստիկանական մեքենան տեսնելով՝ փորձել էին թաքնվել: Բռնվելուց հետո դիմադրություն էին ցույց տվել: Այդ ընթացքում նրանցից մեկը խլել էր ոստիկանի ատրճանակը, կրակել Տիգրանի վրա, ատրճանակի բռնակով հարվածել մյուսին։ Հերոս ոստիկանի ընտանիքին դժբախտություն բերած հանցագործությունը բացահայտեց մեկ այլ ընտանեկան ողբերգություն, որի զոհերը ոստիկաններին դիմադրություն ցույց տված երկու եղբայրներ են: Նրանից մեկն, ի դեպ, անչափահաս է:
Ավելին23:0020.10.19 -
ՀասարակականՎրաերթը վտանգավոր է, անտարբերությունը՝ ավելիԱնտարբերությունը ոչ միայն նոր հանցագործություն է ծնում, նաև վիրավորում է այն մարդկանց, որոնք ինչ որ մեկի պատճառով հայտնվել են ծանր կացության մեջ, իսկ այդ մեկը՝ չի էլ ցանկանում հետաքրքրվել՝ ի՞նչ եղավ հետո: Այդպիսի մի պատմության մեջ է հայտնվել կոռուպցիոն սկանդալի պատճառով ՊՎԾ պետի պաշտոնից հեռացված Դավիթ Սանասարյանը: Նրա անտարբերությունից վիրավորված մի կին՝ այս շաբաթ ոստիկանություն հաղորդում տարավ, որ մեկ ամիս առաջ Սանասարյանը իր երեխային վրաերթի է ենթարկել: Իրականում սա մի խճճված պատմություն է, որը փորձել է բացել Լիլիթ Խալաթյանը: Նաև տալ այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ երեխային վրաերթի ենթարկելու դեպքի մասին հիվանդանոցից չեն հայտնել ոստիկանություն:
Ավելին22:5520.10.19 -
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերՀայաստանյան լրատվական աղմուկը շաբաթվա ընթացքում խլացնում էր Արցախյան հարցի վերաբերյալ հնչած վերջին հայտարարությունները: Այս շաբաթ Երևան-Ստեփանակերտ-Բաքու տրանզիտով անցավ միջնորդ եռյակը: Արցախում՝ ռուսաստանցի համանախագահ Պոպովը արձագանքեց Ալիևի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան» հայտարարությանը: Նա նկատեց, որ Սերգեյ Լավրովը մեկ անգամ արդեն ասել է, որ նման ձևակերպումները խոչընդոտում են Արցախի հարցը բանակցությունների ճանապարհով լուծելուն:
Ավելին22:5320.10.19