Լրահոս
-
ՀասարակականԶովասարում ցուրտ է. կին չկաԱյս պահին էկրաններին ավելի մոտ թող նստեն փեսացու փնտրող աղջիկները: Հատկապես նրանք, ովքեր մտածում են, թե անհույս տան են մնացել: Ոչ, սիրելիներ, մենք ձեզ համար գտել ենք մի գյուղ, որը հայտնի է չամուսնացած տղաների ռեկորդային թվով: Այստեղ հարս գնալու համար մի կարևոր պայման կա. պատրաստ լինի շաատ սիրել ամուսնուն, որ կենցաղային մեծ ու փոքր խնդիրները աչքին չերևան:
Ավելին22:5220.10.19 -
ԻրավականՍահմանադրական դատարանը՝ պաշարման մեջՀրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու իշխանությունների քայլերը դառնում են անկառավարելի: Գրոհը Սահմանադրական դատարանի նախագահի դեմ այս շաբաթ աննախադեպ ընթացք ստացավ: Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու խորհրդարանի դիմումը բարձր դատարանում վարույթ չընդունվելուց հետո, Հրայր Թովմասյանի դեմ հինգշաբթի քրեական գործ հարուցվեց՝ Սահմանադրական դատարանի նախագահի աթոռը յուրացնելու կասկածանքով: Նույն օրը ԱԱԾ քննիչները հայտնվեցին Թովամսյանի հայրական տան տանիքում: ԱԱԾ հարցաքննության հրավիրվեցին Թովմասյանի դուստրերը, 75 տարեկան հայրը:
Ավելին22:5120.10.19
-
Ինչո՞ւ է աղմկում Աղստեվը. ազատ բիզնե՞ս, թե՞ նոր հովանավորյալներԻջևանում ՀԷԿ կառուցելու ծրագիր ունեցող գործարարը, որ ահազանգել է մեզ, պնդում է, թե իր չիրականացած բիզնեսի պատճառը Իջևանի նախկին քաղաքապետն է, որ այժմյան Շրջակա միջավայրի նախարարի հովանավորության տակ է:
Ավելին23:1319.10.19 -
ԵրևանԷրեբունին բացել է գանձարանը. Երեվանի ծնունդն էԱյսօր մայրաքաղաք Երևանին սիրո խոստովանություն անելու օրն է: Էրեբունի-Երևանը նոր հարյուրամյակ է մտել 2801 տարեկան է: Մայրաքաղաքն այսօր կլսի 12 ոճի երաժշտություն ըստ վարչական շրջանների:
Ավելին23:0619.10.19 -
ԱրցախԱրցախ. խաղաղության եվ կրթության գույներըՆորշենի դպրոցականները հասել են Ամերիկա ու ֆիզիկայի օլիմպիադայի մեդալները բերել: Հաջողությունների համար առաջինն ուրախացողները ուսուցիչներն են: Ընկեր Արայի պես, որ Դասավանդիր Հայաստան ծրագրով Նորշեն է հասել:
Ավելին22:4419.10.19 -
Մամուլի տեսությունՍոնա Վան. «Հայրս ասում էր»Բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմը կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը ռեքվիեմ է դարձրել: Սոնա Վանի այս գիրքը ամենագրաքննվածներից է: Լիբրետո անապատի համարը հասել է նունիսկ աֆրիկյան մայրցամաք:
Ավելին22:4319.10.19 -
Հասարակական«Սեղմում հենարանից». Հայաստանի առաջնությունՀաշմանդամություն ունեցող մարզիկների ելույթներով է Երևանում մեկնարկել սեղմում հենարանից վարժության առաջնությունը: Այս տարի մրցմանը մասնակցում է հաշմանդամություն ունեցող մոտ 50 մարզիկ, նախորդ տարիներից գրեթե 2 անգամ ավելի:
Ավելին22:4119.10.19 -
ՀայաստանԱվտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը հետաձգվում էԱյսօր վարչապետն այցելել է Գյումրիի ավտոմաքսատուն, որ դեռ մեկ շաբաթ առաջ պիտի բացվեր ըստ ՊԵԿ նախագահի խոստման: Վարչապետը ոչ թե բացմանն է գնացել, այլ շինաշխատանքներին հետևելու: Թե երբ կսկսի գործել մաքսատունը դեռ պարզ չէ: Չնայած սրան վարչապետը ՊԵԿ-ի աշխատանքից գոհ է:
Ավելին22:4019.10.19 -
ԻրավականԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի գործով նոր հայտարարություն է տարածել«Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից և ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը և վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել և կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր»։
Ավելին11:5519.10.19
-
ՀասարակականԹովմասյանի հարազատները՝ ԱԱԾ-ում. իրավական կարմիր գիծՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից հեռանալ պահանջող իշխանությանը երեկվանից շատերը սկսեցին մեղադրել ոչ թե հակաիրավական կամ խիստ քաղաքականացված քայլերի համար, այլ բարոյականության կարմիր սահմանները անդառնալիորեն հատելու: Այսօր ԱԱԾ կանչված Թովմասյանի հորն ու դուստրերին դրսում սպասում էին բազմաթիվ իրավապաշտպաններ: Փաստաբաններն ասել են, որ ՍԴ նախագահի ընտանիքի անդամներին հարցրել են՝ նվիրատվություն ստացած ավտոտնակի և ՆԻՍՍԱՆ-ՍԵՆԱՏՐԱ ավտոմեքենայի մասին:
Ավելին22:4518.10.19 -
ՀայաստանՀայաստանը մաքրվում է ականներիցՀումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները Սյունիքում վնասազերծել են 7 միավոր չպայթած զինամթերք, այդ թվում՝ հակահետևակային ականներ:
Ավելին21:2118.10.19 -
Արտաքին քաղաքականությունԼՂ հիմնահարց. Մամեդյարովը հիասթափվել է, Երեվանը հիշեցնում էԱրդբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ռուսական «Իզվեստիա»-ին ասել է, թե հիասթափված է Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից: Նաև նեղսրտել, որ բանակցությունների հիմք փաստաթուղթ չկա: Որպես լավ տարբերակ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը ավելի վաղ հենց իրենց կողմից մերժված Կազանյան փաստաթուղթն է առաջարկել:
Ավելին21:1318.10.19 -
ՀասարակականՊաշտպանել ոչ թե Թովմասյանին, այլ սահմանադրությունըՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ կանչելը բարոյական նորմերի ոչնչացում է,- այսօր ասել են մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ որոնք ավելի ուշ միացել են ԱԱԾ-ի մոտ իրավապաշտպանների կազմակերպած ակցիային:
Ավելին21:1218.10.19