Լրահոս
-
ԱշխարհՍիրիա. պայմանավորվածություն՝ թուրքական ձեվովՍիրիայի հյուսիսում ժամանակավոր հրադադար է: Թուրքիան համաձայնել է 5 օրով դադարեցնել կրակը մինչև քրդական ուժերը դուրս գան այդ տարածքից։ Այս մասին հայտարարել է Միացյալ նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Սակայն, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն վստահեցրել է, որ սա զինադադար չէ, այլ ռազմական գործողությունների ժամանակավոր կասեցում, մինչև, իր ձևակերպմամբ ահաբեկիչները ամբողջությամբ լքեն այդ գոտին։
Ավելին21:0818.10.19 -
ՔաղաքականԹափանցիկ փողերով՝ ժողովրդավարական կուսակցություններԽոհրդարանն այսօր քննարկել է կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու հարցը: Սա մի նախագիծ է, որ դեռ նախորդ գումարման խորհրդարանն էր քննարկում: Հիմնական ինտրիգը կուսակցությունների ֆինանսական աղբյուրները բաց, թափանցիկ դարձնելն է: Ի դեպ մամուլը գրում է, որ իշխանությունը մտադիր է օրենքը շատ արագ ընդունել: Պահանջ կա նաեւ մինչեւ տարվա վերջ փոփել ու ընդունել Ընտրական օրենսգիրքը:
Ավելին21:0718.10.19 -
ՀասարակականՍԴ նախագահի դեմ՝ բոլո՞ր միջոցներով. ազգային ժողովի արձագանքըԹովմասյանի ընտանիքի հետ տեղի ունեցողը լրիվ նորմալ երևույթ է՝ միայն իմքայլականների համար: Խորհրդարանական մյուս խմբակցությունները Սահմանադրական դատարանի նախագահին հեռանալ ստիպելու իշխանության նոր մոտեցումը՝ անընդունելի են համարում: Ինչպես գիտեք Սահմանադրական դատարանը հրապարակել է այն հիմքերը, որոնցով հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ խորհրդարանի դիմումը: Իմքայլականները շարունակում են պնդել, որ Թովմասյանին բարձր դատարանում չտեսնելու համար իրենք բազմաթիվ պահուստային տարբերակներ ունեն: Արդյոք Թովմասյանի հարազատներին ԱԱԾ կանչելը այդ տարբերակներից է:
Ավելին21:0418.10.19 -
ՀասարակականԿադաստրի կոմիտեի ղեկավար հրաժարական է տվելՈւզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։
Ավելին17:3218.10.19 -
ԻրավականՀՀ երկրորդ նախագահի Փաստաբանական թիմի հայտարարությունը ՍԴ-ի որոշման վերաբերյալՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը դիմել էր Սահմանադրական դատարան ՝ քննելու Վճռաբեկ դատարանի կողմից վերաքննիչ ատյանում կայացված Ռ․ Քոչարյանի կալանքի որոշումը չքննելու սահմանադրականության հարցը։
Ավելին16:3318.10.19 -
ԻրավականՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունըՀայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը:
«Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 18-ի աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ »,- ասված է ՀՀ Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության մեջ:
Ավելին16:2318.10.19 -
ՔաղաքականՔաղհասարակություն կոչվածը կերպարանափոխվել, դատախազ է դարձել. Երվանդ ՎարոսյանԱվելին16:0818.10.19 -
ԻրավականՍահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբՍահմանադրական դատարանի դատավորները հետևում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին և կարձագանքեն ըստ անհրաժեշտության։
Ավելին14:3518.10.19
-
ՀասարակականՆորից միայն հույս. վարչապետն ընդունել է սեվազգեստ մայրերինԵրկրում հասունացող սևազգեստ բողոքը այսօր վերջապես մտել է Կառավարության դռնից ներս: Զոհված զինծառայողների մայրերն ու այրիները վարչապետի հետ նորից զրուցել են իրենց խնդրի մասին ազնիվ չեն համարում, որ մարտի մեկի զոհերի հարազատները 30 միլիոն դրամ պետական աջակցություն ստանան, իսկ իրենք՝ ոչինչ: Վարչապետը սակայն այլ մտահոգություն ունի չի հիշում, որ, սևազգեստ կանայք երբևէ հանդիպած լինեն ասենք Սերժ Սարգսյանի հետ, այսօր չի խորշել ուղիղ հարց տալուց էն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության դեմը նստել:
Ավելին22:2317.10.19 -
ԱշխարհՍիրիայի հյուսիսը՝ թուրքական կրակի մեջԷրդողանը չի կանգնում: Սիրիայում շարունակում են թուրքական ռումբեր պայթել:
Ավելին22:2217.10.19 -
ՀասարակականՀակառակորդի քթի տակ երիտասարդ զույգը տուն է կառուցումՀայ-ադրբեջանական սահմանի բերանին՝ Պառավաքարում երիտասարդ զույգը տուն է կառուցում, մտածում առաջնեկ ունենալու մասին:
Ավելին22:2017.10.19 -
ԱշխարհԿատալոնիա. անկախության երազանք, ազատության պահանջՆորից բախումներ են եղել Բարսելոնայում: 120 մարդ արդեն վիրավորվել է:
Ավելին22:1917.10.19 -
ՀասարակականՎերջին հրաժեշտը հերոս ոստիկանինՏիգրան Առաքելյանի հոգեհանգիստը այսօր էր՝ Ոստիկանության ակադեմիայում:
Ավելին22:1717.10.19 -
ՀասարակականԱԱԾ-ն մտել է ՍԴ նախագահի հայրական տունԱյսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մեկ ժամից ավելի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հոր Դարակերտ գյուղի տանն էին՝ իմանալու, թե ինչ փողով են կառուցել տան տանիքը: Մինչև այցը Հրայր Թովմասյանի թոշակառու հորն ու երկու դուստրերին հրավիրել էին ԱԱԾ, բայց Վարդան Թովմասյանը չէր գնացել, քանի որ վատառողջ է: Վաղը, ամեն դեպքում, ստիպված կլինի փաստաբանի հետ Երևան գալ, ԱԱԾ-ում ինչ-որ թղթեր պետք է ստորագրի:
Ավելին22:1617.10.19