Լրահոս
-
Կրթություն և գիտությունՀայոց պատմությունն ու հայերենը խանգարում ենԿրթական կալորիաները համալսարաններում ուզում են պակասեցնել՝ ամենակարևորի՝ հայերենի հաշվին: Կրթության նախարարը սկանդալային որոշում ունի: Կարծում է, թե հայոց լեզուն ու հայոց պատմությունը բուհերում խանգարում են մասնագիտական առարկաներին, բայց հակառակ այդ կարծիքին՝ նրա որոշումը համալսարանականների դիմադրությանն է բախվել:
Ավելին22:1517.10.19 -
ՔաղաքականԱպրիլյան պատերազմ. ԱԺ-ում հարցաքննել են վարչապետի խորհրդականինԱյսօր Խորհրդարանում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի 40 հարցին է պատասխանել վարչապետի խորհրդական, հետախուզության նախկին պետ Արշակ Կարապետյանը: Նա հենց այն պաշտոնյան է, որ, մամուլի տեղեկություններով, ապրիլյան պատերազմից հետո հեռացվեց պաշտոնից խախտումների համար, իսկ հետհեղափոխական Հայաստանում վարչապետի խորհրդական նշանակվեց մարտի մեկի գործով իշխանահաճո ցուցմունքների դիմաց: Նրա հեռանալուց հետո քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ստացել են մտահոգիչ պատասխաններ:
Ավելին22:1417.10.19 -
ԻրավականՔրեական գործ՝ ՍԴ նախագահի դեմՀրայր Թովմասյանի դեմ իշխանական օպերացիան քրեական փուլ է մտել: Թովմասյանի մտերիմներին հրավիրում են ԱԱԾ, ստուգում բոլոր հնարավոր ու անհնար փաստաթղթերը, որովհետև Ազգային ժողովի անկախ պատագամավոր Արման Բաբաջանյանը վստահ է, որ Հրայր Թովմասյանը զավթել է բարձր դատարանի լիազորությունները:
Ավելին22:1217.10.19 -
Սյունիքում արտակարգ իրավիճակ է. Ողջի գետի ջուրը կեղտոտվել էՍյունիքի մարզում դեռ արտակարգ իրավիճակ է: Հանքի պոչամբարի աղտոտված ջրերը լցվել են Ողջի գետը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը ըստ էության հերքում է Կառավարության նիստին հնչած այն միքտը, թե ընկերությունը թաքցնում է դեպքը: Պնդում են, որ իրենց աշխատակիցները վթարը կանխել են 30-40 րոպեի ընթացքում
Ավելին22:1117.10.19 -
Հասարակական«Վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը»Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում:
Ավելին15:0217.10.19
-
ՔաղաքականՓաշինյանի բուն թիմը պարտվում է իշխանության սորոսական թեւին. Նարեկ ՄալյանԱվելին23:0816.10.19 -
ՀասարակականՀարյուրավոր ադրբեջանցիներին՝ սահմանի՞նՀամացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի օգտատերն ասում է, թե Արցախին սահմանամերձ Թարթառի շրջանում է, որտեղ հարյուրավոր մարդիկ են հավաքվել հանուն Ղարաբաղի ազատության: Նրանք դրոշներով են ու «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ պաստառներով: Կադրերից երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով: Հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Օգտատերն ասում է, որ իրենց քայլով ուզում են ոգևորել Ադրբեջանի ամբողջ ժողովրդին: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է, որ «Արցախը Հայաստանի եւ վերջ»: Դրան ի պատասխան, Ալիեւ հայտարարել էր, թե «Ղարաբաղը Ադրբեջան է եւ բացականչական նշան»:
Ավելին21:5116.10.19 -
ԻրավականՈստիկանին սպանելու կասկածանքով երկու եղբայր են ձերբակալվելԳիշերը՝ ոստիկանին սպանած 16 եւ 18 տարեկան եղբայրները՝ սպանությունից առաջ՝ գողություն են արել մի գեղեցկության սրահից: Ու սա առաջին դեպքը չէ: Նրանք ձերբակալված են: Ոստիկանները նրանց հետապնդել են «Հաղթանակ» զբոսայգու տարածքից փախուստի դիմելու ժամանակ: Եղբայրներից մեկը՝՝ խլել է 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի ատրճանակը ու կրակել նրան: Մյուս ոստիկանը՝ վիրավոր է: Առավոտյան հիվանդանոց՝ նրան այցելել է ոստիկանապետի պաշտոնակատարը:
Ավելին21:4916.10.19 -
ԱշխարհԹուրքական երազներ եվ հայկական իրականությունՀայաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների՝ տարածաշրջանի անվտանգությունը վտանգող՝ խտրական ու ռասիստական հայտարարությունները, որոնք խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Բաքվում Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե Զանգեզուրը խանգարում է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելուն: Թուրքիայի նախագահն էլ Ալիեւին երաշխիքներ է տվել. ամեն ինչ անելու են՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման համար:
Ավելին21:4816.10.19 -
ՀասարակականՊարգեվավճարներ, ստվեր, ՀԴՄ-ներ. ՊԵԿ նախագահը պատասխանում էՍկանդալային պարգեւավճարներ, ստվերում բարգավաճող բիզնես, բիզնեսում՝ հդմների պակաս, ումրիում՝ չբացված ավտոմաքսատուն: ՊԵԿ նախագահն այսօր լրագրողների հարցերին է պատասխանել: Դավիթ Անանյանը հայտնել է, որ շինարարները՝ խաբել են իրեն՝ տնտեսագետին ու նոր մաքսատունը Գյումրիում նոյեմբերից շուտ չի բացվի:
Ավելին21:4516.10.19 -
ՀայաստանԵրեվանը վերջին մեկ տարում մաքրվել էԵրևանի ավագանու իմ քայլը խմբակցության անդամը դժվարացել է պատասխանել, թե մեկ տարվա ընթացքում Հայկ Մարությանը ինչ բարեփոխումենրէ արել Երեւանում: Ընդդիմադիր ավագանին միայն մաքրված քաղաք է տեսել, այն էլ վերջին ամիսներին: Տրանսպոտի ու վերելակների հարցը լուծելու ծրագրեր՝ չեն տեսնում:
Ավելին21:4216.10.19 -
ԱշխարհԿատալոնիան նորից անհանգիստ էԿատալոնիայում ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումները թեժացել են այն բանից հետո, երբ Իսպանիայի դատարանը 13 տարվա ազատազրկամն է դատապարտել կատալոնացի անջատողականներին: Հայտարարություն է տարածել Կատալոնիայի խորհրդարանի նախագահը:Նա հիշեցրել է, որ դեռ երկու տարի առաջ այդ կատալոնացիները որոշել են իրենց ճակատագիրը անկախություն են ուզում:
Ավելին21:4116.10.19 -
Հայաստան«Ես այն եմ, ինչ ուզում եմ լինել». վերափոխելով բանականությունըՎարչապետ Փաշինյանն այսօր հայտարարել է իր խոսքով՝ ամբիցիոզ մի ծրագրի մասին: Հաջորդ տարի Հայաստանում 10 միլիոն ծառ են տնկելու: Վարչապետն այս մասին Երևանում «Գլոբալ ինովացիոն ֆորում. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացման ժամանակ է ասել: Ֆորումին ամենաշատը աչքի ընկել՝ արհեստական բանականությունը:
Ավելին21:3916.10.19 -
ՀայաստանՏնտեսական հեղափոխություն 2020-ին չի լինիՏնտեսական հեղափոխությունը հետաձգվում է: Խորհրդարանում՝ Բյուջե-2020-ի քննարկումներից հետո Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտարարել է, որ այն ավելի շատ պահպանողական է: Կանխատեսում են, որ մյուս տարի 5 տոկոսը չգերազանցող տնտեսական աճ կունենանք: Ավելի քիչ, քան այս տարվա համար էին կանախատեսել:
Ավելին21:3816.10.19