Լրահոս
-
ՀասարակականԵթե Ջրաձորի պատվարն առանձին գույք է, ապա ո՞ւմն էՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Անի» ընկերությանը պարտավորեցրել է 1 մլն. դրամ վճարել պատվարի տարածքն անօրինական զավթելու համար: Այս ընկերությունը Շիրակի մարզում հիդրոէլեկտրակայան է շահագործում: Ընկերության ղեկավարը այս որոշումը քաղաքական հետապնդում է որակում:
Ավելին23:3525.10.19 -
ՀասարակականUcom-ի 83-րդ կենտրոնը՝ «Մեգամոլ-արմենիա»-ումՀայլուրի թղթակիցը կպատմի Երեւանում բացված Յուքոմի նոր սպասարկման սրահի մասին:
Ավելին23:3425.10.19 -
ՀասարակականՀրդեհ Բազումի լեռներում. հրշեջներից մեկը մահացել էԹողարկումը սկսենք Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարով: Բազումի լեռնաշղթայի անտառներում բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ ստացած այրվածքներից հրշեջ-փրկարար է մահացել: Եվս մեկը լուրջ այրվածքներ է ստացել՝ բժիշկները վիճակը ծանր են գնահատում: Մահացածը՝ 22-ամյա Սամվել Դեւելյանը, նորեկ էր հրշեջ-փրկարարական ջոկատում, լավ չի տիրապետել հրդեհը մարելու հմտություններին: ԱԻՆ-ում ապշած են. հրշեջներն այրվել են բաց տարածության մեջ: Ինչ-որ պահի նրանք քամու պատճառով հայտնվել են կրակի շրջափակման մեջ:
Ավելին22:5925.10.19 -
ՀասարակականՊատգամավորի հանդիպումն ահաբեկչի հետԽորհրդարանի պատգամավորների մեծ մասը պատրաստ չէ հետեւել Արման Բաբաջանյանի օրինակին եւ այցելել հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանին: Նրանք անգամ պատրաստ չեն Հունանյանին ազատության մեջ տեսնել: Ինչպես գիտեք, ահաբեկչական խմբավորման պարագլուխը՝ վաղաժամկետ ազատ արձակման խնդրագրով դիմել է իշխանություններին: Քրեակատարողական ծառայությունը բացասական եզրակացություն է տվել դիմումին:
Ավելին22:5725.10.19 -
Իրավական«Նախ ձերբակալում, հետո հոդված». Բաբայանի իրավա-քաղաքական գործըԱզգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորումը՝ արտախորհրդարանական ուժերը քաղաքական պատվեր են որակում: Խորհրդարանական բոլոր խմբակցությունները չեն շտապում գնահատել իրողությունը: Սպասում են՝ իրավական լուծումների:
Ավելին22:5425.10.19 -
Հասարակական«Սա անկախ դատարան ունենալու պայքար է». Թովմասյանը չի հանձնվիՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի կարծում, որ Բարձր դատարանում ճգնաժամ կա: Թովմասյանը ծավալուն հարցազրույց է տվել 168.am կայքին: Նշել, որ ինքն իր աշխատանքն է կատարում, եթե դրա անունը պայքար է, ապա ՝ դա արժանապատիվ ապրելու, սեփական խղճի հետ գործարքի չգնալու և անկախ դատական համակարգ ունենալու պայքար է: Ինչ վերաբերում է իրեն կալանավորելուն, ապա, ըստ Թովմասյանի՝ դրան նախ համաձայնություն պետք է տա Սահմանադրական դատարանը:
Ավելին22:5125.10.19 -
ՔաղաքականՎերածվում ենք բանանային հանրապետության, որին այլեւս լուրջ չեն վերաբերվելու. Տիգրան ԱթանեսյանԱվելին16:1825.10.19 -
ՀասարակականՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցեր են իրականացրել Պաշտպանության նախարարության զորամասերՄարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ:
Ավելին15:1325.10.19
-
ՔաղաքականՆաիրի Հունանյանից Սիլվա Համբարձումյան ստանալ չի ստացվի. Գուրգեն ԵղիազարյանԱվելին23:1024.10.19 -
Արտաքին քաղաքականությունԱլիեվի ընկերը՝ Հայաստանի հարցով Եվրոպական զեկուցողՂարաբաղյան խնդրի մասին Եվրախորհրդարանի հերթական զեկույցը կարող է հակահայկական լինել: Քաղաքագետները նման եզրակացություն են արել, քանի որ Հայաստանի հարցով զեկուցող է նշանակվել Ալիևի մտերիմներից մեկը Բասեսկուն: 2006-ին, երբ նա դեռ Ռումինիայի նախագահն էր ու այցելել էր Հայաստան, մեր պետական համալսարանում պատասխանեց ցեղասպանության մասին հարցին կոչ անելով պահել պատմությունը պատմության գրքերում, ժողովուրդների հիշողության մեջ և մտածել ապագայի մասին:
Ավելին22:1624.10.19 -
ՀասարակականԱնի Զախարյանը ամեն հինգշաբթի գործի է գնալու...կառավարությունԱյսօր հենց գործադիրի քթի տակ վարչապետ դառնալու հավակնություն էր ներկայացրել Անի Զախարյանը: Նա անգամ աջակիցներ ունի 5 մարդ ուզում է, որ Զախարյանը դառնա վարչապետ:
Ավելին22:1524.10.19 -
ԻրավականԱրսեն Բաբայանը կալանավորվեց, բայց նրա ձերբակալումն իրավաչափ չէԱզգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը երկու ամսով կալանավորվեց և սա չնայած այն բանին, որ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Բաբայանին ձերբակալելու վարույթն իրականացնող մարմնի որոշումը: Մի՞թե այստեղ հակասություն չկա: Բաբայանի փաստաբանները կասեն, երբ ծանոթանան դատարանի որոշման բոլոր հիմքերին, բայց վստահ են, որ դատավարությունը քաղաքական բնույթ ունի, դատավորը անկախ չի գործել: Այս ամենը չի փոխում Բաբայանի տրամադրությունը բարձր է, ոգին՝ մարտական, փաստաբանները՝ գերպրոֆեսիոնալ։ Այս մասին ինքը ձեռագիր նամակ է գրել:
Ավելին22:1324.10.19 -
«Տիեզերական հարցեր»՝ կառավարության օրակարգումԳործադիրը հարկային մեծ արտոնություններ է նախատեսել այն ընկերությունների համար, որ, օրինակ, տիեզերանավերի մասեր կարտադրեն: Պրոբլեմն այն է, որ նման ընկերություններ հիմա չկան:
Ավելին22:1124.10.19 -
ՔաղաքականՎարորդները մերժում են ԱԺ-ի ընդունած նախագիծըԻնչպես հանքարդունաբերության հարցում է փոխվել իշխող քաղաքական թիմի պատկերացումը իշխանության գալուց հետո այնպես էլ երթևեկության: Ժամանակին դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կպչուն ժապավեններով ծածկում էր արագաչափերը, հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը փնտրում է ճանապարհներին կարգ ու կանոն մտցնելու ճանապարհներ: Դրանց մի մասը տանում է հանրության դիմադրության փակուղի: Կես տարուց ուժի մեջ կմտնի մի օրինագիծ, որով յուրաքանչյուրս ավտոմեքենայի խախտում տեսնելիս կարող ենք տեսանկարահանել ու ուղարկել նյութը ոստիկանություն: Երևանի փողոցներում սրան հստակ անուն են տալիս կլյաուզնիկություն ու գործ տալ:
Ավելին22:0924.10.19