Լրահոս

2019-10-29
  • Աշխարհ
    Բաղդադում պատերազմ է սկսվել՝ կոռուպցիայի դեմ

    Այս գիշեր Իրաքում 18 մարդ է մահացել հակակառավարական ցույցի մասնակիցների ու ոստիկանների ընդհարման ժամանակ: Քաղաքական պայքար դարձած ցույցերը սկսվել էին մետրոյի մուտքի գումարը կես դոլարից էլ քիչ ավելացնելու որոշումից:

    20:31
    29.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ռասսիզմ մամուլի նկատմամբ. ազատ խոսելը դառնում է վտանգավոր

    Արման Բաբաջանյանն այսօր գլխավոր բանախոսն էր մի հանդիպման, որտեղ կոպտորեն խախտվել է խոսքի ու ԶԼՄ-ների ազատությունը: Կազմակերպիչը հայտնի Ստյոպա Սաֆարյանն էր, որ որոշել էր քննարկմանը մասնակցելու արգելք դնել այն լրատվամիջոցների համար, որոնց չի սիրում, այդ թվում՝ 5-րդ ալիքի: Իհարկե, հասկանում եք, որ մեր թղթակիցը առնվազն փորձել է հասկանալ «սև ցուցակ» կազմելու հիմնավորումը: 

    20:28
    29.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Սովորել՝ աշխատելով. ԵՄ-ն մարզերում ծրագիր է սկսում

    Որ Հայաստանում աշխատողն ու գործատուն իրար ձեռք սեղմեն Եվրամիությունը մեզ համար նոր ուսուցման տարբերակ է առաջարկում. սովորել աշխատելով: Այսպիսով մերոնք հույս ունեն միանգամից 2 խնդիր լուծել: Օգնել կրթությանը կրճատելով գործազրկությունը:

    20:27
    29.10.19
    Ավելին
  • Զորավար Անդրանիկի արձանը Վանաձորում

    Գիտության, կրթության, մշակույթի,մի խոսքով ամենաերկար անվանումն ունեցող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Ազգային ժողովում քննարկում է արել: Որոշել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտնի քայլող արձանը բավարար չէ,պետք է Երևանում տեղադրել քայլող մարդու արձանը: Երևի որպես խիստ հայկական պատասխան Ռոդենի մտածող մարդուն: Ընդհանրապես արձանների թեման մեր երկորւմ հավերժական է սիրո թեմայի պես: Հանարպետության երրորդ քաղաքը չգիտի՝ ինչպես արձագանքել Անդրանիկի՝ նոր տեղադրված արձանին:

    20:26
    29.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում

    Արդարադատության նախարարությունը ներդնում է նոր համակարգ՝ բացահայտելու ցանկացած գործունեության իրական սեփականատերերին: Կարծիք կա, որ սա արվում է՝ հետագայում հեշտացնելու համար ապօրինի գույքի բռնագանձման ձեզ հայտնի նախագիծը:

    20:24
    29.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ստամբուլյան կոնվենցիայի դեմ 50 հազար ստորագրություն կա

    Սկանդալային Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրություն հավաքողները 104 օրում 50 հազար ստորագրություն ունեն: Իսկ մամուլը համառ շշուկներ է տարածում, որ Ազգային ժողովի նախագահը Իտալիա է մեկնել՝ բերելու մի քանի անջնջելի ստորոգրություն քաղաքական գործարքի տակ որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, իսկ Եվրոպան աչք փակի ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի հետ հաշվեհարդարի վրա։ Ըստ Հրապարակի Արարատ Միրզոյանի խնդիրն է համոզել բոլորին, որ Ստամբուլայն կոնվենցիայի ճանապարահին միակ խոչընդոտը ց Հայաստանի բարձր դատարանի գործող կազմն է:

    20:23
    29.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Աշխատավարձերը բարձրացել են, քանի որ աշխատատեղերն են կրճատվելու

    Այսօր կարծես ստցանք այն հարցի պատասխանը, թե ինչի՞ հաշվին հնարավոր կլինի իրականացնել նախարարությունների ու մարզպետարանների առաջին դեմքերի աշխատավարձերը բարձրացնելու Կառավարության գաղտնի որոշումը: Պետական ապարատում նոր կրճատումներ են սպասվում:

    20:21
    29.10.19
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հրայր Թովմասյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու տվյալներ են ձեռք բերվել. ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում Հրայր Թովմասյանի` ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` առերևույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է Բաղրամյան 1 փկղ. 14 շենքի թիվ 162 տարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով` փաստացի նրա կողմից ձեռք բերված լինելու հանգամանքը:

    11:16
    29.10.19
    Ավելին
2019-10-28
  • Հասարակական
    Պահպանողական բյուջե. գործադիրն արկածախնդրության չի ուզում գնալ

    Բարձր տրամադրությամբ վարչապետին ելույթից հետո պատգամավորները հարցեր ուղղելու հնարավորություն չեն ունեցել: Սուր հարցադրումներին ստիպված է եղել պատասխանել ֆինանսների նախարար Ջանջուղազյանը, որը հաջորդ տարվա բյուջեն գրելիս չի թողել, որ կառավարությունը ռիսկային քայլեր անի: «Դե ուրեմն հետո այստեղ չգաք ասեք, թե փառահեղ եք աշխատել»,- նախարարին զգուշացրել է պատգամավորը:

    22:36
    28.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Աղեկյանը պահանջում է բացել Ձորափի 74-ի դարպասը

    Բողոքի գործողություններ սկսելու մասին է հայտարարել նաև Երևանի ավանագու նախկին անդամը: Նա Կառավարական ամառանոցը կրթամշակութային կենտրոնի վերածելու գաղափար ունի: Նպատակին հասնելու համար պատրաստվում է ավտոերթ ու բողոքի ցույցեր կազմակերպել, որպեսզի նախ բացվեն դարպասները ու քաղաքացիները տեսնեն, ինչ շինարարություն է այնտեղ տեղի ունենում պետության փողերով: Ինչպես գիտեք, կառավարությունը 2 միլիոն դոլար է տվել ամառանոցը վերանորոգելու համար, որտեղ այս պահին ապրում են Հայաստանի ղեկավարը, խորհրդարանի նախագահը:

    22:35
    28.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԱԳ նախարարին քննադատությունը միայն ուրախացնում է

    Հայաստանի արտգործ նախարարը այսօր անդրադարձել է Բիբիսի-ին տված իր հարցազրույցին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Մասնավորապես, Արցախի վերաբերյալ արտասահմանցի լրագրողի աղճատված պնդումները Մնացականյանը չէր փորձել ժխտել: Զոհրաբ Մնացականյանը այսօր էլ խոսելով Արցախի մասին՝ հիշատակել է Մադրիդյան սկզբունքներից միայն երկուսը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշում և կարգավիճակ, չնշելով՝ երրրոդը տարածքային ամբողջականության սկզբունքը:

    22:34
    28.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    «Ռոյթերսը» պատմել է all.me-ի մասին

    Երևանում տեղեկատվական համաշխարհային համաժողովին ծավալուն հոդվածով անդրադարձել է Ռոյթերսը: Գործակալությունը All.me սոցիալական հարթակը անվանել է ամենանորարարականը Հայաստանում:

    22:32
    28.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ի՞նչ գիտեն եւ չեն ասում Գագիկ Ջհանգիրյանն ու Նաիրի Հունանյանը

    ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը տեղյակ չէ, որ Նաիրի Հունանյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպումը ձայնագրվել է: Նա տարակուսել է, երբ լրագրողները այդ մասին հայտնել են նրան այսօր խորհրդարանում: Էդուարդ Մարտիրոսյանն ասել է. մեջբերեմ, «Մենք Արման Բաբաջանյանին վստահում ենք, եթե հանդիպենք, ամբողջ իրականությունը կասի»: Բաբաջանյանը՝ Հունանյանի հետ հանդիպումից հետո՝ պետական ութ գործչի սպանած ահաբեկչին անվանել էր պայծառ մտքով մեկը: Քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխաատու Նոնա Նավիկյանը այսօր հայտնել է, որ Հունանյանը 2010-ից հոգեմետ դեղեր է խմում և գտնվում է բժիշկների հսկողության տակ: «Իմ քայլական» պատգամավոր Սասուն Միքայելյանը Եռաբլուրում կոչ է արել հոկտեմբերի 27-ի գործով դատախազ Գագիկ Ջհանգիրյանին խոսել, ասել, թե ի՞նչ հայտարարություն էր ուզում անել տարիներ առաջ, որը կարող է նոր հանգամանքներ բացահայտել 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ:

    22:31
    28.10.19
    Ավելին
  • Տնտեսական
    Լավ տրամադրությամբ՝ պատրաստ լինել վատին. բյուջե-2020-ի նախագիծը

    «Հայաստանում տնտեսական հեղափոխությունը կարելի է տեսնել անզեն աչքով»,- այսպես է խոսել Հայաստանի վարչապետը խորհրդարանում: Կառավարությունը այսօր պատգամավորների սեղանին է դրել 2020 թվականի բյուջեի նախագիծը, որը Փաշինյանի կաբինետն, ըստ էության, անվանել է պահպանողական բյուջե: Ճիշտ այսպես էին որակել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2010-ին, Կարեն Կարապետյանի կաբինետը՝ 2017-ին:  

    22:29
    28.10.19
    Ավելին