Լրահոս

2019-10-30
  • Հասարակական
    Նոր իշխանության՝ օվկիանոս կտրող պճնամոլությունը

    Վարչապետի աշխատակազմը նախատեսում է Կառավարական նոր ինքնաթիռ գնել: Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ գործող օդանավը արդեն հնամաշ է ու տրանսատլանտիկ չվերթներ անել չի կարող: Սա այն դեպքում երբ արդեն մեծ աղմուկ էր բարձրացրել վարչապետի առանձնատան թանկարժեք վերանորոգումն ու 350 հազար դոլարանոց թռիչքը Ամերիկա:

    22:20
    30.10.19
    Ավելին
  • Հայաստան
    Նոյեմբերի 2-ից կցրտի. աշնան վերջին ամիսը

    Մեզ մոտ ևս օդերևութաբանները անձրևներ են խոստանում: Լավ լուր ռոմանտիկների համար: Այսօր հանրապետության մի քանի շրջաններում սպասվում է թույլ անձրև: Բարձրադիր շրջաններում ձյուն կգա: Ինչպես են մեր քաղաքացիները սպասում անձրևոտ նոյեմբերին և ինչ են խորհուդ տալիս գյուղատնտեսներին օդերևութաբանները

    22:19
    30.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Վազգեն Մանուկյան. «Մենք երբեք այսքան բզկտված չենք եղել»

    Հայ ազգը երբեք այնքան բզկտված չի եղել, որքան հիմա: Այս համոզմանն է Հանրային խորհրդի նախագահը: Վերջին աղմկոտ իրադարձությունների ֆոնին Վազգեն Մանուկյանը փորձել է համեմատել ինչ է կատարվում աշխարհում ու մեզ մոտ:

    22:16
    30.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Վազգեն Մանուկյան. «Եթե ինձ ասելիք ունեն, թող գան աչքերիս մեջ նայեն»

    Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի թիրախում կարող են հայտնվել բոլոր նրանք, ովքեր սկզբունքային հարցերում համաձայն չեն իշխանությունների հետ անկախ հեղինակությունից ու անցած ճանապարհից: Այսպես հերթական հակահերոս են ուզում դարձնել Վազգեն Մանուկյանին: Հանրային խորհրդի նախագահին պահանջել էր պաշտոնանկ անել ինչ-որ մի դասալիք այդպես նրան անվանել էր Վազգեն Մանուկյանը:

    22:14
    30.10.19
    Ավելին
  • Հասարակական
    «Միայն հիմարը ոչնչից չի վախենում». Սերժ Սարգսյանը դեռ կխոսի

    Երկարատև լռությունից հետո այսօր 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին, թե արդյոք չի վախենում, որ երկրում ապօրինությունների շղթան կհասնի իրեն և իրեն էլ կձերբակալեն՝ նկատի առնելով, ամեն օր ավելացող քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալությունները, ընդդիմադիր գործիչների և լրատվամիջոցների դեմ ագրեսիվ գործողությունները:

    22:13
    30.10.19
    Ավելին
  • Իրավական
    ՀՔԾ. Թովմասյանին հարցաքննելու համար ՍԴ-ի թույլտվությունը պետք չէ

    Հրայր Թովմասյանին հարցաքննելու համար ՀՔԾ–ն Սահմանադրական դատարանի թույլտվությունը ստանալու կարիք չունի։ Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննելու իրավունք ունի ցանկացած անձի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Խոսել նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման, նրան հարազատների հետ տեսակցությունից զրկելու ու գործի քաղաքական լինել-չլինելու մասին:

    22:12
    30.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Բանաձեւն օրենք չէ. Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում

    Հենց Թուրքիայի հանրապետության օրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին Թուրքիան շատ արագ է արձագանքել ու հայտնվել հիմար վիճակում: Այդ երկրի արտգործնախարարությունը շփոթելով բանաձևի անվանումը խիստ դատապարտել է հղիությունների արհեստական ընդհատման արգելքի մասին օրենքը: Իհարկե, սխալն արդեն ուղղել են, բայց բնօրինակը կայծակնային արագությամբ շարունակում է տարածվել համացանցում: Ի դեպ բանաձևին դեմ քվեարկածների մեծ մասը թուրքական հանձնախմբի անդամներն էին: Հայաստանի արտգործնախարարության գնահատմամբ, այս բանաձևը հզոր ուղերձ է ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Քաղաքագետները բանաձևի ընդունումը կարևոր են համարում, բայց հիշեցնում են, որ վերջնական ճանաչման համար սա միայն մեկ քայլ է:

    22:10
    30.10.19
    Ավելին
  • Այգեզարդցի Միսակին ծեծում են. գյուղապետը հերքում է

    Նոր սկանդալ է հասունանում Արարատի մարզպետի շուրջ որն առանց այդ էլ դրանց պակասը չունի: Այգեզարդի համայնքապետի ու գյուղացիներից մեկի վեճը հասել է դատարան: Պատմության ամենաաբսուրդային մասն այն է, որ գյուղացին պնդում է, թե համայնքի ղեկավարը մի քանի անգամ ծեծել է իրեն, բայց քննիչները իրենից են պատասխան պահանջել: Իսկ մարզպետ Գարիկ Սարգսյանը իր մարզի բնակչի բողոքները լսել չի ուզու ինքը համայնքապետի կողմից է:

    22:09
    30.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Լիբանան. Հարիրիի հրաժարականը մարդկանց տուն չի տանում

    Լիբանանում վարչապետ Հարիրիի հրաժարականից ու դրան հաջորդած փողոցային տոնախմբություններից հետո, տնտեսագետները դժվարանում են հասկանալ 2 շաբաթ շարունակ փողոցներ փակելու օգուտն էր շատ թե վնասը: Երկրի տնտեսական հաղորդակցությունը կաթվածահար է: Աննախադեպ զանգվածային ցույցերի մասնակիցները, սակայն, տուն գնալու մտադրություն չունեն:

    22:08
    30.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    Իշխանությունն ի գիտություն է ընդունել Բուքիքիոյի հայտարարությունը

    Սահմանադրական դատարանի ու հատկապես դրա նախագահի նկատմամբ ամիսներ շարունակ իշխանական ճնշումներից հետո Վենետիկի հանձնաժողովը վորջապես արձագանքել է: Հանձնաժողովի նախագահը ահազանգում է բարձր դատարանի նախագահը հայտնվել է հարվածների տակ: Ջիաննի Բուքիքիոյի ըստ էության բաց տեքստով քննադատությունը արդարադատության նախարարը ողջունում է, ու խոստանում ի գիտություն ընդունել: Դատական դեպարտամենտի ղեկավարը ավելի անկեղծ է խոսել: Մտահոգությունը անձնական կատեգորիա է: Ինքն էլ մտահոգություն ունի, բայց նախընտրում է չէ՞ իր մեջ պահել

    22:06
    30.10.19
    Ավելին