Լրահոս

2019-11-01
2019-10-31
  • Առողջապահական
    Ինչպե՞ս է երեխան վարակվել ՄԻԱՎ-ով. ՔԿ-ում քննություն է

    ՄԻԱՎ-ով վարակված աղջնակի առեղծվածային պատմության հանգամանքներն է պարզում Հայաստանի քննչական կոմիտեն: Պաշտոնական տեղեկությունները բավականին ժլատ են: Հայտնի է միայն, որ Արաբկիր բժշկական կենտրոնում բուժվելու ժամանակ է հայտնաբերվել երեխայի վարակը: Ու, որ փոքրիկի ծնողները ՁԻԱՀ-ով հիվանդ չեն:

    22:44
    31.10.19
    Ավելին
  • Գազանների եվ կենդանիների միջեվ ցանկապատ չկա

    Երեւանի կենդանաբանական այգում դժբախտություն է եղել: Առավոտյան այգի ներխուժած շները հարձակվել ու խեղդամահ են արել երեք կենգուրուի: Կենդանաբանականից ասում են, նման դեպքերը անխուսափելի են՝ այգին ցանկապատ չունի:

    22:42
    31.10.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    ԵՄ ծրագրով ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայում խախտումներ են գտնվել

    Վանաձորի Հելսինկյան գրասենյակը ծավալուն զեկույց է հրապարակել Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ: «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» վերնագրով աշխատությունը փաստաթղթերի տրցակ է, որոնց մի մասը երկու պետության միջեւ կնքված պայմանագրերն են: Անդրադարձել են նաեւ ռուս զինծառայողների մասնակցությամբ դեպքերին:

    22:37
    31.10.19
    Ավելին
  • Աշխարհ
    Նրանք բոլորը Թալեաթ են. Թուրքիայում դարը չի փոխվել

    Թուրքիայի վրդովմունքը չի դադարում: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո ընդդիմադիր ճակատից սպառնում են ավելացնել թալեաթների թիվը՝ անգամ աղջիկներին այդպես կկոչեն: Թուրքիայում ԱՄՆ դեսպանին էլ արտգործնախարարությունում բացատրել են, որ Ներկայացուցիչների պալատի փաստաթութղը իրավական չէ, բայց այն կարող է վտանգել Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը:

    22:36
    31.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Գիշերօթիկներին կփոխարինեն ցերեկային խնամքի կենտրոնները

    Չնայած բազմաթիվ դժգոհություններին՝ Կառավարությունը որոշեց՝ Դիլիջանի, Բյուրեղավանի, Գյումրու և Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկները կլուծարվեն: Կառավարության նիստում նախագիծը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը վստահեցրել է՝ սա հանուն երեխաների է արվում: Այդ հաստատություններում գիշերելու փոխարեն՝ երեխաները ծնողների հետ տանը կլինեն: Վարչապետն էլ նկատում է. այս նախագծով փորձում են երեխաներին ձերբազատել մանկատան սան դրոշմից:

    22:35
    31.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    Բաբկեն Հարությունյանն ընդդեմ քաղաքապետարանի

    Վարչական դատարանում այսօր հետաձգվել է Երևանի պաշտպանության ճակատի համակարգող Բաբկեն Հարությունյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ քաղաքապետարանի: Դատարանը քաղաքապետարանից փաստաթղթեր էր պահանջել, որ չեն ներկայացրել: Նույն կերպ քաղաքապետարանը Բաբկեն Հարությունյանին չի տրամադրել Սանիթեքի հետ կնքած պայմանագրի պատճենը, ինչի համար էլ գործը դատարան է հասել:

    22:34
    31.10.19
    Ավելին
  • Հասարակական
    Ստյոպա Սաֆարյանը հիշե՞լ է, թե ով է գողացել իր հեռախոսը

    Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների փաստաբանը հայտարարել է, որ Ստյոպա Սաֆարյանը սխալվում է՝ Նարեկ Մութաֆյանը չէր կարող նրա հեռախոսը գողանալ, քանի որ այդ օրը Մութաֆյանը Սաֆարյանի տան մոտ չի եղել: Ստյոպա Սաֆարյանը 2 օր առաջ էր գրառում արել ֆեյսբուքում՝ հանկարծակի հիշել, որ Մութաֆյանն է իր հեռախոսը գողացել:

    22:32
    31.10.19
    Ավելին
  • Քաղաքական
    Զինվորների մայրերն ու քննիչները. փակ եվ լարված հանդիպում

    Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի ու քննչական մարմինների ներկայացուցիչների հանդիպումը խորհրդարանում ավարտվել է միջադեպով: Ժամանակից շուտ ավարտված նիստից սեւազգեստ կանայք ակնհայտ դժգոհ են եղել: Նրանց բարկացրել է այն, որ քննիչների ներկայացրած փաստերը չեն համընկել իրենց ունեցած տեղեկությունների հետ, ինչն էլ լարել է մթնոլոտը ներսում:

    22:31
    31.10.19
    Ավելին