Լրահոս

2019-11-03
  • Հասարակական
    Շաբաթվա հեշթեգեր

    Մեծ թռիչքների սպասող Նոր Հայաստանի քաղաքացին այս շաբաթ իմացավ, որ հաջորդ տարվա համար պահպանողական բյուջե սահմանած կառավարությունը մտադիր է նոր կառավարական ինքնաթիռ գնել: Թերթերը գրեցին, թե այն բյուջեի վրա 55 մլն. դոլար է արժենալու: Սա մի կողմ, կառավարությունում բորտ համար 1-ի մասին կարծիքները չեն համընկնում: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, որը օդանավերի մասնագետ չէ ասում է ինքնաթիռը տեխնիկապես մաշվել է, իսկ վարչապետի օդաչու-խորհրդականը նշում է՝ ինքնաթիռը լավ վիճակում է, պարզապես տրանս-ատլանտյան թռիչք չի կարող անել:

    22:12
    03.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Բաբաջանյանի «սեվացնող» թղթապանակը

    Շաբաթվա ամենաինտրիգային նյուզմեյքերը նորից Արման Բաբաջանյանն է: Սահմանադրական դատարանի նախագահի դեմ իշխանության արշավին միանալուց եւ Հրայր Թովմասյանի մտերիմներից մեկի՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հաղորդում ներկայացնելուց հետո՝ անկախ պատգամավորը հայացքն ուղղեց հոկտեմբերի 27-ի գործին: Արման Բաբաջանյանը թիկրախավորեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, Ղարաբաղ կոմիտեի անդամ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: Ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին այցելելուց հետո նա հայտարարեց, թե Վազգեն Մանուկյանը Հունանյանի մտերիմներից է ու առաջարկեց վարչապետին՝՝ Հանրային խորհրդի նախագահ Մանուկյանին պաշտոնանկ անել: Ի դեպ, մամուլում կասկածներ են շրջում, թե Բաբաջանյանն ընդհանրապես այցելել է Նաիրի Հունանյանին: Համենայն դեպս, որեւէ լուսանկար, տեսագրություն կամ ձայնագրություն չկա, որը կհաստատեր երկու ժամ ձգված զրույցի փաստը:

    22:10
    03.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Թուրք աղջկա ճիչը, ստամբուլյան կոնվենցիան եվ հայկական ընտանիքը

    Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ երեւանյան կրքերը այս շաբաթ նորից թեժացան: Ազգային ժողովի կարմիր դահլիճում Եվրախորհրդի մի քանի ներկայացուցիչ փակվեց մեր պատգամավորների հետ, որ համոզի վավերացնել վիճահարույց փաստաթուղթը:

    22:08
    03.11.19
    Ավելին
2019-11-02
  • Հայաստան
    Հայաստանը շինշիլայի մորթի կարտահանի

    Մեր հաջորդ ռեպորտաժը կենդանասերներին դուր չի գա, տնտեսության պատասխանատուներին՝ հակառակը: Հայաստանը պատրաստվում է շինշիլայի թանկարժեք մորթի արտահանել:

    22:11
    02.11.19
    Ավելին
  • Արցախ
    «Շկոլի-շկոլի». երազանքի դպրոց ստեփանակերտում

    Եվ վերջում տեղափոխվենք հայկական երկրորդ հանրապտություն: Արցախցի փոքրիկները կրթության նոր ձևեր են փնտրում: Կրթական ֆորում 2019-ին Նախագահ Բակո Սահակյանն է բարի ընթացք մաղթել, քանի որ կարծում է ֆորումը լուծում է ոչ միայն այսօրվա խնդիրները, այլ նաև կանխորոշում է երկրի ապագան:

    20:42
    02.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Կալիֆորնիայում անտառային հրդեհը մոտեցել է տներին

    Միացյալ նահանգների բնակչության թվով ամենամեծ նահանգը կրակների մեջ է: Անտառային հրդեհների բոցերից փրկության միակ հույսը հազարավոր մարդկանց տարհանումն է մնացել: Ամերիկյան լրատվամիջոցները արդեն հայտնում են մեկ զոհի մասին:

    20:41
    02.11.19
    Ավելին
  • Հանցագործ ոհմակը վնասազերծված է, գազանանոցը՝ անպաշտպան

    Կենդանիների երկու օր իրար հետևից գրանցված անկումներից հետո քաղաքապետարանի հորդորով կենդանաբանական այգու տնօրենի տված հրաժարականը պառակտել է կենդանասերներին: Ոմանք ուրախ են, որ Ռուբեն Խաչատրյանը հեռանում է, քանի որ այգու բոլոր դժբախտությունների համար նրան են մեղադրում: Իսկ կենդանաբանականի աշխատակիցները հուսահատ են: Կենդանիների վրա հարձակման դեպքեր, վստահ են, էլի են լինելու, քանի որ խնդիրը ոչ թե տնօրենն է, այլ ցանկապատը:

    20:40
    02.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    Պահպանողական բյուջե, ոչ պահպանողական կոնվենցիա. խորհրդարանական շաբաթ

    Անցնող շաբաթվա օրակարգը թեժ էր: Կառավարությունը խորհրդարան բերեց ոչ թե թռիչքաձև զարգացման հեղափոխության, այլ պահպանողական բյուջե: Օրենսդիրի ընդդիմադիր մասի դժգոհության ֆոնին գործադիրը դեռ նոր կառավարական ինքնաթիռ գնելու մտադրություն հայտնեց՝ ավելի բորբոքելով ընդդիմության շիկացած նյարդերը:

    20:39
    02.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    Ազգային օրակարգ. նոր ընդդիմադիր կուսակցություն

    Այսօր հիմնադիր համագումար արած Ազգային օրակարգ կուսակցության հիմնադիրները, ըստ էության, դեմ են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Ավետիք Չալաբյանը վստահ է, որ դրա փոխարեն պետք է կենտրանանալ ազգային օրենսդրության և իրավական պրակտիկայի ամրապնդման վրա։

    20:37
    02.11.19
    Ավելին
  • Արցախ
    ՀՀ ԱԳ նախարար. «ԼՂ բանակցություններում մենք փակուղի չենք տեսնում»

    Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում որևէ փակուղի չի տեսնում արտգործ նախարարը: Զոհրաբ Մնացականյանը այսօր հայտարարել է, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցումը մշտապես կարևորագույն հարց է։ Ադրբեջանը շարունակում է ատելության քաղաքականությունը և դա չի կարող չազդել բանակցային բովանդակության վրա։

    10:27
    02.11.19
    Ավելին
  • Առողջապահական
    Որտե՞ղ է փոքրիկ աղջիկը վարակվել ՄԻԱՎ-ով

    Մանկահասակ աղջկա ՄԻԱՎ-ով վարակվելու լուրը տակնուվրա է արել առողջապահական օրակարգը: Պատասխանատու նախարարը հորդորում է չշտապել գուցե հիվանդանոցում չի վարակվել երեխան: Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրենը, որտեղ էլ հայտնաբերվել է սարսափելի վարակը հստակ գիտի միայն այն, որ երեխան իրենց հիվանդանոց է հասել իմունային անբավարարությամբ:

    10:26
    02.11.19
    Ավելին
2019-11-01