Լրահոս

2019-11-05
  • Մշակույթ
    Մշակութային հուզանք եվ բարոյականության ահազանգ

    Թեժանում են կրքերը կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի շուրջ: Խորհրդարանի երկու պատգամավոր միացել են այդ պահանջին: Հարությունյանին մինչև նոյեմբերի 7-ը պաշտոնը թողնելու պահանջ են ներկայացրել երիտասարդ դաշնակցականները: Նրանք պետության համար վտանգավոր են համարում Հարությունյանի մի քանի նախաձեռնություններ: Չեյնջ.օրգ հարթակում նույնպես Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել, որին արդեն միացել է մոտ 4000 մարդ:

    22:33
    05.11.19
    Ավելին
  • Սոցիալական
    Մինչեվ տարվա վերջ հնարավոր է գնաճ

    Մինչև տարվա վերջ հանրապետությունում հնարավոր է մեկ ու կես տոկոս գնաճ: Կանխատեսումը հրապարակել է Կենտրոնական բանկը: Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը նաև չի բացառել, որ գնաճը նախատեսվածից կարող է մի փոքր ցածր լինել: Կախված այն հանգամանքից, թե նոր տարվա շեմին ի՞նչ կարժենա միրգն ու բանջարեղենը:

    22:32
    05.11.19
    Ավելին
  • Իրավական
    «Մարտի 1»-ի գործը մարտի 1-ի մասին չէ. ստորագրությունների մատյան

    Մարտի մեկին վիրավորված ոստիկաններից մեկը այսօր եղել է դատարանում: Նիստից հետո լրագրողներին պատմել է, թե ինչպես մարտի մեկի զոհերից Գոռ Քլոյանի հայրը իրեն ու ծառայակից ընկերներին թուրք անվանել:

    22:29
    05.11.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսական զենք՝ Բաքվին եւ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում

    Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու փաստը չի կարող ստիպել Հայաստանի իշխանություններին ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել: Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, որ ինչպես նախորդ իշխանությունը, իրենք էլ երկրի ղեկավարի մակարդակով խոսում են հակառակորդին զենք տրամադրելու մտահոգությունների մասին ու միշտ ստանում նույն պատասխանը. «Հայաստանին էլ Ռուսաստանը զենք է վաճառում ավելի լավ ու նպաստավոր պայմաններով»:

    22:27
    05.11.19
    Ավելին
  • Իրավական
    Քոչարյանին գրավով ազատելու միջնորդություն

    Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել փաստաբանները դատարան: Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին:  Քոչարյանի փաստաբանների նախորդ բոլոր միջնորդությունները, նաև դատավորի՝ բացարկի միջնորդությունը, Աննա Դանիբեկյանը մերժել է: Այսօրվա դատական նիստում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը: Ի պատասխան մեղադրող կողմի այն հիմնավորմանը, թե Քոչարյանը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործին, երկրորդ նախագահը ասել է, որ չի պատկերացնում՝ ոնց է մի վկայի ասելու, «գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի»: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նկատել է, որ Քոչարյանից բացի, ևս չորս հոգու նույն մեղադրանքն է առաջադրված, սակայն, մյուսները ազատության մեջ են. «Միայն այս հանգամանքն արդեն թույլատրում է մեզ ասել, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է»։ Ռուբեն Սահակյանի այս մտահոգությանը միացել է նաև պաշտպանության նախկին նախարարը:

    22:24
    05.11.19
    Ավելին
  • Հայաստան
    Ռուս զինագործները՝ Հայաստանի ՊՆ-ի դեմ

    Նոր սկանդալ է հասունանում զենք արտադրող և մատակարարող ռուսական ընկերության և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև: Օրսիս ընկերության ներկայացուցիչը Տասս գործակալությանը հայտնել է, որ նախարարությունը փորձում է իրենց հետ զենքի մատակարարման ոչ պաշտոնական պայմանագիր կնքել: Ռուսական ընկերության համար սա կոռեկտ առաջարկ չէ և իրենք հույս ունեն, որ գործը դատարան չի հասնի:

    22:21
    05.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Հակածխախոտային օրինագիծ՝ ամենաբարձ մակարդակի աջակցությամբ

    Հակածխախոտային օրինագիծը կառավարությունից վերջապես հասել է խորհրդարան: Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը այսօր քննարկել են առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում: Տնտեսագտեները պնդում են, որ ծխախոտային նոր սահմանափակումները լուրջ վնաս են հասցնելու մեր տնտեսությանը: Բայց Թորոսյանը մտահոգություն չունի, քանի որ, ինչպես ինքն է լրագրողներին հավատացրել, իր նախագիծը ունի քաղաքական աջակցություն ամենավերևներից:

    22:16
    05.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Մրգաստանցի Հասոյանները նոր տուն ունեն

    Արդեն 200 տուն հիմնանորոգած Վիվասել ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական ընկերությունը այսօր մեծ նվեր են արել վագոն-տնակում ապրող Հասոյաններին: Նրանց համար հիմքից նոր տուն են գցել ու 5 ամսում գործն ավարտել:

    22:15
    05.11.19
    Ավելին
  • Հայաստան
    ԵՄ-ում ՀՀ բարեկամներից մեկը. Հունաստանի նախագահը Երեւանում է

    Հունաստանը կվավերացնի առաջիկա ամիսներին Հայաստան-Եվրամիություն համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի նախագահը: Պրոկո-պիոս Պավլո-պուլոսն ու Արմեն Սարգսյանը խոսել են նաև երկու երկրների միջև վիզաների ազատականացման մասին:

    22:13
    05.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

    Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդության քննարկումը։ Դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։

    15:29
    05.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները ստորագրահավաք են սկսել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով

    Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են ուղղել համայն հայությանը, որում մասնավորապես պահանջում են փոխել ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:
    Անդրադառնալով ՀՀ ներկայիս իշխանությունններին, նշվում է, որ «Հայաստանի ներկայիս իշխանավորների կողմից փորձ է արվում վարկաբեկել Արցախյան շարժման, պետականաշինության գործում անուրանալի դերակատարում ունեցած, ազգային-հոգևոր արժեքները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանած, բանակաշինության և երկրի անվտանգության ապահովման գործում անգնահատելի ավանդ ունեցող անձանց

    15:14
    05.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պաշտպանները միջնորդել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանին՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, միջնորդել է գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և իրենց պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ սահմանելով դրա ողջամիտ չափը։

    14:44
    05.11.19
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել

    04.11.2019թ.՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է:

    12:57
    05.11.19
    Ավելին