Լրահոս

2019-11-07
2019-11-06
  • Հասարակական
    «Հայփոստը» կմասնավորեցվի, Ծաղկաձորի «Գոլդեն փելեսը» կվաճառվի

    Որպես նվիրատվություն պետությանը փոխանցված Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ոդիսականը մոտենում է ավարտին: Մինչեւ դեկտեմբեր այն աճուրդով կվաճառի: Նախնական գինը 16.5 մլն դոլար է: Պետության համար թանկ պահվող հյուրանոցով հետաքրքրվողներ արդեն կան:

    23:07
    06.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Բանասիրականում դասադուլ է՝ հանուն հայոց լեզվի

    ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, կամ ինչպես ուսանողներն են ասում՝ Սև շենքում այսօր դասադուլ էր: Պատճառը Կրթության նախարարի աղմկահարույց նախաձեռնությունն է ըստ որի բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ուսուցումը կդառնա ոչ պարտադիր: Վրդովված ուսանողները խոսում են կրթական ամենաթողության մասին: Ասում են՝ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ինչպես քայլելով եկել է, այնպես էլ քայլելով պետք է գնա: ՀՅԴ-ի երիտասարդական թևը նախարարին իրերը հավաքելու կոչ է անում: Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են արել հենց նախարարության մոտ:

    23:03
    06.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Հայ-ռուսական հարաբերություններ՝ Գյումրիի «սեւ բերդում»

    Թե ինչու է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին Հայաստան եկած ռուս գործընկերների հետ մեր խորհրդարանականները չեն քննարկել: Փոխարենը քննարկել են ինչպես խորացնել հայ-ռուսական հարաբերությունները եվրասիական հարթությունում: Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը Գյումրիի Սև բերդում էր:

    23:01
    06.11.19
    Ավելին
  • Ամուլսար. նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞

    Այսօր սկանդալային բացահայտումներ է արել մոտ 2 շաբաթ առաջ բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավարի աշխատանքից հեռացված տեղակալը: Իգոր Սարգսյանը հայտարարել է, որ միտումներ է տեսնում իրեն աշխատանքից հեռացնելու մեջ, քանի որ իրեն թույլ չեն տվել պարզել թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման համար նոր փորձաքննություն անելու կարիք կա, թե ոչ:

    22:30
    06.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    Գիտություն կա, փող՝ ոչ

    Մինչ ուսանողները դասադուլ են անում հանուն պարտադիր դասերի, Խորհրդարանում քննարկում են երիտասարդ գիտնականների համար ճանապարհ բացելու և գիտության ֆինանսավորման խնդիրները: Պարզվում է, բյուջեով գիտության համար նախատեսված գումարը երկու տարի է չի ավելացել: Ավելին երիտասարդ գիտնականների գումարը իրենց չի հասել հարուցված քրեական գործի պատճառով: Ի դեպ գիտությանը բաժին է ընկնում մեր ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսը: Երբ ասենք Իսրայելը 5 անգամ ավելի շատ է վճարում գիտությանը

    22:29
    06.11.19
    Ավելին
  • Տեսանյութեր
    «Ռոբոտեքս» միջազգային մրցույթը՝ 1-ին անգամ Հայաստանում

    Հայաստանը ռոբոտաշինության մրցույթների կենտրոն դարձնելու համար արված ևս մեկ քայլի մասին: Մեր երկրում անցկացվելու է Ռոբոտեքս միջազգային մրցույթը:

    22:28
    06.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Թուք ու նախատինք»՝ «Հուզանք եվ զանգ»-ից հետո

    Այսօր ևս մեկ բողոքի ակցիա էլ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակի առաջ էր: «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունը պահանջում է «Իմ քայլը» խմբակցության ավագանու քարտուղար Հասմիկ Խաչունցի հրաժարականը: Իշխող կուսակցության ավագանու անդամը մասնակցել էր «Հուզանք ու զանգ» կոչվող ներկայացմանը: Աղմկահարույց պերֆորմանսը դարձավ, այն միակ ներկայացումը որի մասին մեր երկրում սկսեցին խոսել տաքսու վարորդից մինչև արվեստաբան ու վարչապետ:

    22:27
    06.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Դելիում մաքուր օդ են խնդրում

    Հնդկաստանի մայրաքաղաքում թունավոր ծխի պատճառով փակվել են քաղաքի դպրոցները: Աշխարհի հրաշալիքներից մեկը Թաջ Մահալի դամբարանը, դարձել է մթնոլորտի աղտոտման զոհ: Օդամաքրիչ սարքերը օգուտ չեն տալիս: Խիտ սմոգի պատճառով Թաջ Մահալը տեսնելու եկած միլիոնավոր զբոսաշրջիկները հետ են վերադառնում առանց որևէ բան տեսնելու:

    22:26
    06.11.19
    Ավելին
  • Առողջապահական
    Առողջապահության նախարարությունում քաոս է

    Ինչու է վարչապետը հայտարարում իշխանական օղակներում կոռուպցիայի բացակայությունից, երբ ասենք առողջապահական կազմակերպությունները գոնե իրենց ոլորտի համար հակառակն են պնդում: Հայկական առողջապահության ազգային խորհրդի նախագահը ահազանգում է, որ առողջապահության նախարարը սկսել է հիվանդանոցներն իր ձեռքի տակ վերցնել ու այնտեղ յուրայինների նշանակել:

    22:23
    06.11.19
    Ավելին