Լրահոս
-
ՀասարակականՈւսանողները դասի չեն գնում. «Արայի՛կ, հեռացիր»Վաղ առավոտից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջ վերսկսկսվել է միայն հանգստյան օրերին ընդհատված շուրջօրյա նստացույցը: Արայիկ Հարությունյանի հրաժարականաը պահանջող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներին են միացել Կամք նախաձեռնության ներկայացուցիչները: Այսօր միասին շրջել են բուհ-երով, ուսանողներին պայքարին միանալու կոչ արել: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է սկսել վստահ, որ Նախարարը գնալու է, իրենք հաղթելու են:
Ավելին22:1011.11.19 -
ՀասարակականԱվտոներկրողները չեն պատրաստվում մաքսազերծման համար Գյումրի գնալ2018-ի՝ իշխանափոխության օրերին փողոց փակելու մեծ փորձ հավաքած մի խումբ ավտոներկրողներ հիմա սպառնում են նույն կերպ փողոց փակել, եթե Կառավարությունը չլսի իրենց բողոքի ձայնը: Այսօր նրանք մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումից դժգոհ փակել են Նորագավիթի ճանապարհը:
Ավելին22:0911.11.19 -
ՏնտեսականԱյլընտրանք՝ գազին եւ էլեկտրաէներգիայինԱյսօր Էներգախնայողության միջազգային օրն է ու մեր երկրում էլ փորձագետները փորձում են Կառավարության ուշադրությունը հրավիրել էներգետիկ պաշարների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման խնդիրներին:
Ավելին21:5011.11.19 -
ԱրցախՀայաստան-Արցախ. մեկ սերՕգոստոսին Արցախի հաղթանակած բանակի հերոսների ժառանգներին Շուշիի բերդի տարածքում հավաքած Հաղթանակած նախաձեռնությունը միավորման նոր ձևաչափ է մտածել: Երևանից Ստեփանակերտ սիրո ֆլեշմոբերի մասին ռեպորտաժում:
Ավելին21:4811.11.19 -
ԱշխարհԲոլիվիայի նախագահը հրաժարական տվեց, բայց կպայքարիԲոլիվիայում բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է տվել նախագահ Էվո Մորալեսը, իր խոսքով որպեսզի ընդդիմության առաջնորդները դադարեն կրակի մատնել հասարակ մարդկանց տները։
Ավելին21:4711.11.19 -
ՔաղաքականՃամպրուկ՝ Զոհրաբ Մնացականյանի համարԵ՞րբ է իրականացվելու Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու վարչապետի խոստումը, Մինսկի խմբի ո՞ր համանախագահն է համաձայնել արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար բանաձևին, ինչու՞ ոչ ոք չի խոսում կարևորագույն ազգերի ինքնորոշման իրավունքի մասին ու վերջապես ինչպե՞ս բանակցային գործընթացից դուրս եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Այս հարցերով էին այսօր Լավրովի հետ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման ավարտին, մեր արտաքին քաղաքական գերատեսչության մոտ հավաքվել Հանրապետական կուսակցության երիտասարդները: Նրանց ձեռքին ճամպրուկ կար Մնացականյանի համար, իրենց խոսքով դատարկ, ինչպես իշխանության խոստումները։
Ավելին21:4611.11.19 -
ՔաղաքականՓաշինյանի մանիպուլյատիվ արվեստը տարածվում է նաեւ արտաքին քաղաքականության վրա. Արմեն ԱշոտյանԻնչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկությանը, ապա, ավաղ, այն փաստացի գերակա չի դիտվում ռուսական կողմի համար։
Ավելին16:1511.11.19 -
Քաղաքական«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը միանում է ուսանողների պայքարին«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն այսօր՝ 11.11.2019թ.-ին հրավիրեց ընդհանուր ժողով՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ ՀԱՅ ուսանողների նախաձեռնած պայքարն ընդդեմ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կառավարության ապազգային և քայքայիչ քաղաքականության:
Ավելին12:0711.11.19
-
ԻրավականՔաղաքական դատարանԻրավական գլուխկոտրուկ են դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու դատախազության պնդումները: Երկրորդ նախագահի փաստաբանները չեն հասկանում՝ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտի գործի քննությանը, երբ քննությունը վաղուց ավարտվել է, գործը դատարանում է:
Ավելին22:0110.11.19 -
ՀասարակականԲաց դռներ-փակ սահման. շփման գիծըՀայաստանում կյանքը, ասես, վերածվում է փերֆորմանսի՝ անկանոն շարժումներ, ոչմիտեղ տանող գործողություններ, չլռող ձայներ, լռեցված ձայներ, եռացող մտքեր Արվեստով եւ անարվեստ տեսարաններ, որ երբեմն՝ հուզում են, երբեմն՝ ոչ: Ոմանց ոգեշնչում են, ոմանց՝ վախեցնում:
Ավելին22:0010.11.19 -
Հասարակական«Սատանա կա քաղաքում», Չարենցի այրած ֆուտուրիզմըՆիկոլ Փաշինյանի զինակիցներից Արայիկ Հարությունյանի վարկանիշն այս շաբաթ արագ անկում ապրեց: Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարը նշանակման օրվանից պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Հիշեցնեմ, թեկուզ, դպրոցի տնօրենների երևանյան հավաքը, որտեղ Հարությունյանը փորձել էր հեգնել ուսուցչուհուն՝ կասկածի տակ դնելով նրա օտար լեզվի իմացությունը: Արդյունքում՝ Հարությունյանն էր հայտնվել անհարմար վիճակում, երբ ուսուցչուհին հայերեն ելույթը կրկնել էր անգլերեն:
Ավելին21:5810.11.19 -
ՀասարակականՇաբաթվա հեշթեգերՄարտահրավերները ազգային արժեքների դեմ շաբաթվա վերջին փողոց էին հանել հարևան Վրաստանի քաղաքացիներին: Նրանք փորձում էին տապալել մայրաքաղաք Թբիլիսում ու Բաթումում էկրաններ բարձացած մի ֆիլմի պրեմիրա: Գեղարվեստական Ժապավենը ներկայացնում է երկու երիտասարդ պարողի սիրո պատմությունը: Ֆիլմը, ըստ ցուցարարների, սեռական փոքրամասնությունների քարոզ է: Ի դեպ, վրացի ռեժիսորի կինոնկարը Վրաստանը այս տարի ներկայացրել է Օսկարի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:
Ավելին21:5710.11.19 -
ՀայաստանՀայաստանի բույրըԻնչպե՞ս են բուրում հայկական ծաղիկները օծանելիքի սրվակում: Հիշում եք՝ Քիմ Քարդաշյանի միտքը նաև այս հարցն էր զբաղեցրել Հայաստան վերջին այցի ընթացքում: Նա հայտարարել էր, որ ցանկանում է օծանելիք ստեղծել՝ հայկական ծաղիկների բույրով: Քարդաշյանին գուցե մեր ռեպորտաժն օգնի՝ գործը արագ գլուխ բերելու համար: Այժմ կծանոթանաք հայաստանցի պարֆյումերի հետ: Նրա ստեղծած օծանելիքը աննկատ չի մնում նույնիսկ Ֆրանսիայում, որը օծանելիքի արտադրության հսկան է Եվրոպայում:
Ավելին21:5110.11.19
-
ԱշխարհԻրանում երկրաշարժը Հայաստանում եւս զգացվել էԻսկ երկրաշարժը երեկ Իրանում տներ է փլուզել: Մի քանի ժամ տարբերությամբ գրանցված՝ ավելի քան 5 մագնիտուդով երկու երկրաշարժերը զգացվել են նաեւ Հայաստանում: Վերջին տասնամյակում, սա Իրանում երրորդ հզոր ցնցումն է: Տուժածների թիվը գերազանցել է 500-ը:
Ավելին22:5009.11.19