Լրահոս

2021-07-30
2021-07-29
  • Հասարակական
    Կաթնամթերք՝ հայկական ավանդական ձևով. «Բանդիվան կաթ»

    Շիրակի մարզի Բանդիվան, Ամասիա և հարևան գյուղերից մոտ 70 մարդ է աշխատում պանրի գործարարնում, ֆերմաներում : Շուրջ 40 տեսակի կաթնամթերք է արտադրվում հայկական ավանդական ձևով: Բանդիվան կաթ ընկերությունը իր արտադրանքը մշտապես փորձաքննության է ենթարկում:

    23:44
    29.07.21
    Ավելին
  • Հասարակական
    «Սիբիրախտի գյուղը». Երեք տասնյակ կով անկել է

    Գեղարքունիքի մարզում սիբիրախտի բռնկումից մոտ մեկ ու կես ամիս անց շարունակվում է անասունների անկումը: Տորֆավանում, որտեղից տարածվել էր վտանգավոր հիվանդությունը, հուլիսի 27-ի դրությամբ արդեն երեք տասնյակ կով է անկել: Գյուղ այցելած մեր թղթակիցներին գյուղապետարանից վստահեցրել են, որ վարակված անասունի կաթն ու միսը գյուղից դուրս չեն հանում, տեղում ոչնչացնում են սեփական միջոցներով: Էկոնոմիկայի նախարարությունից ոչ եկել են, ոչ էլ անգամ զանգել հետաքրքրվել, թե ինչպես է գյուղացին թաղում իր ապրուստի միջոցը:

    23:26
    29.07.21
    Ավելին
  • Երևան
    «Մշտական» պարգեվավճար. Երևանի քաղաքապետարանում բարձր աշխատավարձ կստանան

    Երևանի քաղաքապետի աշխատավարձը, անկախ Հայկ Մարությանի կամքից, բարձրացավ: Ավագանին ընդունել է իմքայլականների նախագիծը: Ավելանում է նաեւ փոխքաղաքապետերի ու վարչական կենտրոնների ղեկավարների աշխատավարձը անցնում 1 մլն դրամը: Ընդդիմադիր ավագանին անբարոյական է համարում, սահմանի սրացման ֆոնին, քաղաքապետարանի մոտ 2 հազար աշխատողի աշխատավարձի մինչև 125 տոկոս բարձրացումը:

    23:11
    29.07.21
    Ավելին
  • Միջազգային
    «Ապտակ՝ Բաքվին». ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը՝ Ադրբեջանին

    Հայ դատի գրասենյակը՝ Բաքվին ապտակ է համարում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական եւ ռազմակրթական օժանդակությունը սահմանափակելու մասին Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը: Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հեղինակած նախագիծը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի:


    23:00
    29.07.21
    Ավելին
  • Քաղաքական
    «Եթե իմանանք` 10000 մարդ փողոց հանելով թշնամին չի կրակի` հենց առավոտյան կհանենք». Իշխան Սաղաթելյան

    Վերջին խորհրդարանական ընտրությունները չլուծեցին ճգնաժամը, որովհետեւ վերարտադրվեց այսօրվա իշխանությունը: Ներքաղաքական ճգնաժամը եւս հաղթահարված չէ, որովհետեւ խնդիրները լուծված չեն: Այս իշխանությունը վերարտադրվել է համատարած խախտումների պարագայում եւ ճգնաժամը չի կարող հաղթագհարվել, քանի դեռ մեր երկրի առեջււ կանգնած մարտահրավերները լուծված չեն: Չես կարող պետական պարտքն ավելացնելով աշխատավարձ տաս եւ հպարտանաս տնտեսության առաջընթացով: 42 տոկոսով այս իշխանությունը պետական կարտքն ավելացրել է: Ճգնաժամը խորանալու է:


    22:30
    29.07.21
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Թշնամու կրակոցներից շուտ չենք ազատվելու». Ի՞նչ է ուզում Բաքուն

    Հայ-ադրբեջանի սահմանի սրացումների նպատակը պարզ է փորձագետների համար: Ադրբեջանը փոխհրաձգություն է հրահրում, որպեսզի Պուտինի ակնարկած ցավոտ լուծումները Երեւանի համար ցավալի լինեն, ոչ թե՝ Բաքվի: Քաղաքագետ Էդգար Էլբակյանը նկատում է, որ Բաքուն ավանդական միջոցին է վերադարձել՝ բանակցություններից առաջ կրակում է:

    22:17
    29.07.21
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռազմագերիների վերադարձի գինը բարձրանում է

    «Ադրբեջանի կողմից հայ գերիների քրեական հետապնդումը, Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում է»: Ասել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը, հիշեցրել, որ գերի ընկած զինվորներին, ըստ կոնվենցիայի, պետք է գերու կարգավիճակ տրվի և ռազմական գործողությունների ավարտից հետո վերադարձվի:



    22:02
    29.07.21
    Ավելին
  • Սոթքի հանքի աշխատանքը վերականգնվել է. Գեղարքունիքում դեռ վտանգավոր է

    Եթե Գեղարքունիքի 6 համայնքների ուղղությամբ կրակոցները շարունակվեն, չի բացառվում, որ կախված իրավիճակից դպրոցներում ուսուցումը հեռավար դառնա: Գեղարքունիքի մարզպետի խոսքով, նման փորձ կա, բայց դասավանդման փոփոխության մասին կմտածեն, երբ սեպտեմբերը գա: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը այսօր խոստացել է ամեն ինչ անել՝ սահմանամերձ մարզում անվտանգ կրթություն ապահովելու համար:

     

    21:46
    29.07.21
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    3 զոհ, 6 վիրավոր՝ երկու օրում. Փաշինյանը ռուս սահմանապահների է հրավիրում Հայաստան

    Գեղարքունիքում թշնամու կրակոցից երեկ և այսօր վիրավորված 6 զինվորից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Հոսպիտալում կյանքի համար պայքարողը այն զինվորն է, որը սկզբում անհետ կորած էր համարվում: Երբ նրան գտել են, ձեռքին օղակը քաշած նռնակ է եղել:

    21:30
    29.07.21
    Ավելին