Լրահոս

2021-07-28
2021-07-27
  • Նոր մարդ՝ մեր շրջակա միջավայրում

    Հայաստանի կառավարության նորանշանակ տիկտոկեր-պաշտոնյան ջնջել է իրեն սկանդալի մեջ գցած տեսանյութերը: Բայց համցանցից փողոց դուրս եկած աղմուկը լռեցնել էլ չի ստացվի: Մայրաքաղաքի բնակիչների կարծքիները՝ շրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարար Գայանե Գաբրիելյանի տիկտոկների մասին:

     

    23:37
    27.07.21
    Ավելին
  • Աշխարհ
    «Ծայրահեղ սպառնալիք». Թունավոր ծուխ՝ գերմանական Լևերկուզեն քաղաքում

     

    Գերմանական Լեվերկուզենում արտակարգ իրավիճակ է: Այսօր ցերեկ դեղերի գործարանի պայթյունից հետո քաղաքն ամբողջությամբ պատվել է թունավոր ծխով: Իշխանությունը քաղաքացիներին հորդորել է մնալ տներում, փակ պահել պատուհաններն ու դռները: Հայտնի է, որ ավելի քան 3 տասնյակ մարդ ծանր վիրավոր է: Կա նաև զոհ: Անհետ կորածներ:

    23:21
    27.07.21
    Ավելին
  • Հասարակական
    «Խոսում են իրենց չարածների մասին». Ո՞վ է տեղափոխում զոհվածների աճյունները

    Սյունիքի մարզպետարանի վերջերս տարածած  մի հայտարարությունն է զայրացրել տղաներին մարմինների տեղափոխմամբ զբաղվող կազմակերպության վարորդներին, որոնք պնդում են, որ Գորիսի քաղաքապետարանից բացի որևէ այլ պետական կառույց չի զբաղվել այդ հարցով:

    23:00
    27.07.21
    Ավելին
  • Արցախ
    Արցախի խաղաղ բնակչին ադրբեջանցիները փայտով ծեծել են

    Ադրբեջանի հետ խաղաղության մասին Երևանի կառավարական շենքերից հնչող թեզերը ամեն անգամ ջարդվում են հենց սահմանի վրա: Արցախի օմբուդսմենը որպես ապացույց օրինակ է բերում հենց երեկվա միջադեպը: Արցախի Մաճկալաշեն գյուղից գերի ընկած 31-ամյա քաղաքացու ձեռքերն ու ոտքերը ադրբեջանցիները կապել են: Ձեռքով, ոտքով, փայտով խփել: Երիտասարդը հոգեկան շեղումներ ունի:

     

    22:17
    27.07.21
    Ավելին
  • Հայաստան
    Օնիկ Գասպարյանը «նշանակվում» է մեղավո՞ր. Պատերազմը քննող հանձնաժողով կստ ստեղծվելուեղծվի

    Ազգային ժողովի ընտրություններից հետո պատերազմում պարտված իշխանության առաջին քայլերից մեկը կլինի  նույն այդ պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելը: Ինչո՞ւ է հենց նման որոշում կայացվել, եթե ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանի թիմը մերժում էր  44-օրյա պատերազմում պարտության պատճառները պարզելու ընդդիմության բոլոր առաջարկները:

    22:04
    27.07.21
    Ավելին
  • Հասարակական
    «Ընկնենք մեռնե՞նք սոված». Առեվտրականներն սպասում են Փաշինյանի խոսքին

    Կառավարության դիմաց օգտագործված գործիքներ վաճառողներն այսօր բողոքի ակցիա են արել և հանդիպում պահանջել Նիկոլ Փաշինյանի հետ: «Մենք ենթարկվում ենք Փաշինյանի խոսքին, ուրիշ ոչ ոքի պրիզնատ չենք գալիս»,- հայտարարել են առևտրականները, որոնց մեկ ամիս առաջ կենտրոնի թաղապետարանը արգելել է «Դինամո» մարզահամալիրի տարածքում առևտրով զբաղվել: Բողոքավորների խոսքով՝՝՝ այդ տարածքում 120 առևտրական էր աշխատում:

     

    21:56
    27.07.21
    Ավելին
  • Արցախ
    Ռուսական զորավարժություններ՝ Արցախում

    Ռուս խաղաղապահները Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղում խրամատ են փորել: Խաղաղապահ զորակազմի սպաները զինծառայողներին մարտավարական գործողությունների են պատրաստում: Սովորեցնում են տարբեր քողարկումների միջոցով մանևրել տեղանքում, անհրաժեշտության դեպքում՝ դուրս գալ տեղակայման վայրից:  Սրխավենդի ուսումնական կենտրոնում ռուս սպաները ցուցադրում են, թե ինչպես են գործնականում  ապահովում Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, կանխում հրադադարի հնարավոր խախտումները՝ շփման գծի ողջ երկայնքով:

     

    21:42
    27.07.21
    Ավելին