Լրահոս
Միջազգային
15:17
03.03.22
170

Մոսկվա-Կիև բանակցությունների 2-րդ փուլ․ ռուսները սպասում են, ուկրաինացիք՝ ուշանում

Img default alt hy

Երևանի ժամանակով 16,00-ին, ենթադրաբար, պետք է մեկնարկի ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը:

Ռուսական պատվիրակության ղեկավար Մեդինսկին է տեղեկությունը հայտնել՝ շեշտելով, որ ինքը կապի մեջ է ուկրաինական կողմի հետ, հանգիստ սպասում է նրանց բանակցողներին Բելառուսի Բրեստի շրջանում՝ նախապես որոշված տեղում:

Մինչ այս տեղեկությունը լուր էր տարածվել, որ ուկրաինական կողմը հրաժարվում է հանդիպել Բելովեժյան թավուտում: Ավելի ուշ, ուկրաինական պատվիրակության անդամներից մեկը հաստատել էր, որ իրենք ուղևորվում են բանակցությունների վայր։ Հանդիպումը, ըստ որոշ տեղեկությունների, պետք է կայանար հենց երեկ՝ մարտի 2-ի երեկոյան։

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հաստատել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններ այսօր կլինեն, թեև Ուկրաինան Վաշինգտոնի հրահանգով ձգձգում է դրանք: