Լրահոս
Հասարակական
22:36
11.07.19
152

«Միակ ընդդիմությունը» լռեցնելու փորձ. 91 հայց ԶԼՄ-ների դեմ

Հայաստանում իշխանության հասցեին քննադատություն հրապարակող լրատվամիջոցները կարող են փակվել: Վտանգի մասին ահազանգում են լրատվամիջոցների ղեկավարները:
Նրանց շոկի մեջ է գցել իրենց դեմ միանգամից 6 դատական հայց ներկայացրած իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի փաստաբանի հայտարարությունը: ՙՈչ միայն վիրավորանքի ու զրպատրության համար ենք դատարան դիմել, այլև քրեկան գործ հարուցելու ու լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու՚:

Աննախադեպ ազատ մամուլի մասին լրագրող-վարչապետի խոսքերը վիճակագրության հետ հակասության մեջ են մտնում: Վերջին մեկ տարվա ընթացքում լրատվամիջոցների դեմ այնքան դատական հայց է ներկայացվել, որքան նախորդ 4 տարվա ընթացքում: