Լրահոս
Աշխարհ
14:44
26.04.21
82

«Միացյալ Նահանգների ներքին գործն է». Կրեմլը մեկնաբանել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Img default alt hy

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրների ներքին գործն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձում Ցեղասպանության ճանաչումը:

«Դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»,-Պեսկովի խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։