Լրահոս
Սպորտ
17:02
06.10.21
34

Մբապեն 4 տարում 1,5 միլիոն եվրո է հատկացրել բարեգործության

Img default alt hy

Փարիզյան ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականում ստացած բոլոր պարգեւավճարները փոխանցում է բարեգործական նպատակների։

Չորս տարում 22-ամյա ֆուտբոլիստը բարեգործության է հատկացրել 1,5 միլիոն եվրո, հաղորդում է L’Équipe-ը։

Մբապեն Ֆրանսիայի հավաքականում նորամուտը նշել է 2017թ․ մարտին, 49 խաղում խփել է 17 գոլ, 2018-ին Դիդյե Դեշամի գլխավորած թիմի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։