Լրահոս
Աշխարհ
20:00
10.08.19
120

Լեհաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել սկանդալից հետո

Մեծ սկանդալից հետո Լեհաստանի խորհրդարանը նոր ղեկավար է ընտրել: Այդ պաշտոնում այսօրվանից երկրի ներքին գործերի նախարարն է: Օրենսդիրի արդեն նախկին նախագահը հրաժարական էր տվել ուրբաթ: Պատճառը ցնցել է համաշխարհային մամուլը:
Մարեկ Կուխ- Չինսկին կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ընտանեկան ճամփորդությունների համար է օգտագործել: Երբ աղմուկ է բարձրացել, սկզբում նա փորձել է արդարանալ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, թե ընտանիքի անդամների հետ ուղևորությունները բյուջեի ծախսերը չեն ավելացրել: