Լրահոս
Սպորտ
17:50
08.07.19
92

Կյանքից հեռացել է ՀՀ բազմակի չեմպիոն ծանրորդ Աղասի Աղասյանը

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։

Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։

Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»: