Լրահոս
Հայաստան
12:53
26.07.19
148

«Կոռուպցիա չկա», բայց դրա դեմ պայքարի նոր խորհուրդ կա

Հայաստանի կառավարությունը այսօր որոշում է ընդունել լուծարել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Այն ստեղծվել է 2015-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ: 2018-ի իշխանափոխությունից հետո այն անգործության էր մատնված: Փաշինյանի կառավարությունը երկար քննարկումներից հետո, հուլիսի 12-ին հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի սեփական խորհուրդը ստեղծելու մասին: