Լրահոս
Առողջապահական
22:11
12.03.20
78

Կորոնավիրուս. Շտապ օգնություն՝ էջմիածնին

Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մեկուսացվածների թիվը հասնում է 9 տասնյակի: Պաշտոնական տվյալով, վարակակիր է չորս մարդ, որոնցից մեկը ժամանել է Իրանից, մյուսները՝ Իտալիայից: Այդ երկու երկրները համաճարակի գլխավոր օջախներն են՝ Չինաստանից հետո: Ենթադրվում է, որ այսօր մեկուսացվածներից շատերը Էջմիածնից են: Կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակչուհին, Իտալիայից ժամանելուց հետո, ջերմել է, բայց որդու նշանադրությունը չի հետաձգել: Մարտի 8-ին տեղի ունեցած այդ արարողության մասնակիցներին՝ երեք- չորս օր անց մեկուսացրել են: