Լրահոս
Հայաստան
16:12
10.07.19
104

Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ` էլեկտրամատակարարման համակարգում առջացած խնդիրների հետևանքով

Img default alt hy

Վեոլիա ջուրը հայտնում է.

Հարգելի՛ բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ էլեկտրամատակարարման համակարգում առաջացած խնդիրներով պայմանավորված՝ հնարավոր են նաև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ։

Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև Վեոլիա Ջուր ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը:

Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա։

Վեոլիա Ջուրը ներկայումս ձեռնարկում է միջոցներ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները։