Լրահոս
Քաղաքական
22:30
11.10.21
43

Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը. Արամ Վարդևանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ասում է, որ կառավարությունը իր հակասական քայլերով ու հայտարարություններով տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը և հիմա փորձում է մեղավորությունը բարդել ընդդիմության վրա:

Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» դաշինքը հանդես չի գալիս պատվաստումների դեմ, այլ պահանջում է, որ թեստավորման լրացուցիչ ֆինանսական բեռը քաղաքացիների վրա չդրվի: