Լրահոս
Հասարակական
10:25
11.10.21
61

Իմ տղան ձրի գնաց. ժողովրդական ապատիա և ազգային դիմադրության շարժում. տեսանյութ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից չորուկես ամիս անց, Հայաստանում նորից սկսվում է փողոցային պայքար՝ իշխանափոխության պահանջով: «Ազգային դիմադրության ճակատ» է ձևավորում «Հայաստան» դաշինքը, որն ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունն ունի խորհրդարանում:

Հայրենիքի ճակատագրի համար անհանգիստ քաղաքացիների 20 տոկոսն էլ դուրս գա պայքարի, որևէ իշխանությունը չի դիմանա: Այս շաբաթ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մեր պետության ներսում հանրային տրամադրությունները, որ, պատերազմից հետո հաճախ են հոգեբանները ձևակերպում մեկ բառով, ապատիա՝ անտարբերություն, քաղտեխնոլոգները հնարավոր են համարում փոխել՝ վճռական պայքարով: