Լրահոս
Հայաստան
20:45
06.08.19
99

«Հյուսիս-Հարավի» շինարարները սպառնում են ճանապարհ փակել


Մեկ ու կես տարի առաջ փողոց փակելով իշխանություն փոխած Հայաստանում՝ փողոց փակելն այլևս հեշտ չէ: «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարները հերթական անգամ պատրաստվել են փակել այդ ճանապարհի՝ Ուջան գյուղի մոտ գտնվող հատվածը՝ իրենց մեկ տարվա աշխատավարձը վճարելու պահանջով: Բայց ոստիկանության Աշտարակի բաժնից՝ նրանց զանգել ու հրավիրել են ոստիկանություն: Ավելին՝ ասել, որ եթե ճանապարհ փակեն՝ ոստիկանության կոշտ արձագանքին են բախվելու: