-
Հայլուր
Հայլուր 15։30 Վայրագ հարձակում՝ ընդդիմության վրա. քաոսից անդին ի՞նչ է անում Փաշինյանը
15:3008.07.25 -
Քաղաքական
Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել. Նարեկ Կարապետյան
15:1908.07.25 -
Իրավական
Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Վարոսյան
15:1508.07.25 -
Հասարակական
Վիճաբանություն և դանակահարություն՝ գիշերային ակումբներից մեկում․ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
15:0908.07.25 -
Միջազգային
Կահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
15:0008.07.25 -
Միջազգային
Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանին
14:3008.07.25 -
Քաղաքական
Պետդեպարտամենտում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքները. Վարդան Օսկանյան
14:1508.07.25 -
Իրավական
ՀԷՑ-ում քննչական գործողություններն ավարտվել են. Նարեկ Կարապետյանը դուրս եկավ շենքից
13:4508.07.25 -
Քաղաքական
Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես. վեճ՝ ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքներում
13:4008.07.25 -
Արտաքին քաղաքականություն
Երևանի և Բաքվի միջև արդեն խաղաղություն է. ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը․ Հաջիև
13:1008.07.25 -
Իրավական
ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը
12:4908.07.25 -
Հայլուր
Հայլուր 12։30 Խայտառակ տուրուդմփոց՝ ԱԺ-ում, խուզարկություններ՝ ՀԷՑ գրասենյակում
12:3008.07.25 -
Քաղաքական
Քննիչների հսկայածավալ խումբ է կազմվել. կմտնեն ոչ միայն Վեհարան, այլև սրբազանների տներ. 168.am
12:0008.07.25 -
Հասարակական
Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում. անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
11:2308.07.25
ՀՀ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձի

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել և կանխել է ՀՀ դատական համակարգի պաշտոնատար անձին առնչվող առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպք:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հասարակական կազմակերպության նախագահ, իրավաբանական բնույթի ծառայություններ մատուցող նախկին փաստաբանը ՀՀ քաղաքացու օգտին քաղաքացիական գործով բարենպաստ դատական ակտի կայացումն ապահովելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի պաշտոնատար անձին տվել է կաշառք գումար: Գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, որից անմիջապես հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել: Կաշառքի առարկա գումարը հայտնաբերվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով, 2 անձ ձերբակալվել է:
Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերոնշյալ անձանց մասնակցությամբ հնարավոր այլ կոռուպցիոն դեպքերի բացահայտման ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
-
15:15 08.07.25 Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Վարոսյան Կարդալ ավելին
-
14:43 08.07.25 Իրավապահները ձերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներին. փաստաբան․ «Ազատություն» Կարդալ ավելին
-
14:35 08.07.25 Փաստաբանները ահազանգում են. ՔԿ-ն նրանց թույլ չի տալիս մտնել ներս․ ArmLur Կարդալ ավելին
-
14:00 08.07.25 Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) Կարդալ ավելին